ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ադրբեջանից Ուկրաինա փոխանցվող գեներատորները ծառայեցվում են ռազմական կարիքների՝ ընդդեմ ՌԴ-ի
16.12.2022 19:40

      ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԼՐԱՀՈՍ    

ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել

ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հաղորդել է, որ հատուկ ռազմական գործողության շրջանակում Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացնում են Ուկրաինայի կարեւոր ենթակառուցվածքները, որոնք Կիեւի ռեժիմի կողմից օգտագործվում են ռազմական կարիքների համար, իսկ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրանսֆորմատորներ ու գեներատորներ են փոխանցվում՝ չեզոքացնելու ռուսական հատուկ գործողության արդյունքը։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Բաքվի մատակարարումները դժվար թե սկզբունքորեն փոխեն իրավիճակը, և որ դրանք չեն հանդիսանում հումանիտար օգնություն, ինչպեսև ԱՄՆ-ի, այլ երկրների կողմից ռազմական մատակարարումները, որոնք նպաստում են պատերազմի շարունակմանը: