ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2022
Այսօր կայացած մրցույթում հաղթել է Ֆրանսիան, 2-րդ տեղում Հայաստանն է
Հայաստանում՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում քիչ առաջ ավարտվեց արդյունքների ամփոփումը: Առաջատարի հաղթական մրցանակը վաստակեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն, որը ստացավ 203 միավոր՝ Oh Maman երգի կատարման համար։ Հաջորդ հորիզոնականում Հայաստանը ներկայացրած Նարեն է, երրորդում` Վրաստանը:
Հիշեցնենք,որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում ՀՀ ներկայացուցչի հաղթանակով պայմանավորված մրցույթն այս տարի անց էր կացվում Հայաստանում: Կայացած մրցույթի ֆավորիտների շարքում էին նաև Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։