ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊԱՀԱՆՋԵԼ ԱՐՑԱԽԻՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԻ ՀԵՌԱՑՈՒՄ-ԱՀԱ ԱԼԻԵՎԻ ԴԵՄ N1 ԼԾԱԿԸ
05.12.2022 17:25

    ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //   

ՀՀ-Ն ԱՅՆՏԵՂ ԶԻՆՈՒԺ ՉՈՒՆԻ, ՈՒՐԵՄՆ ՌԴ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄՆԱՆ ԱՆԺԱՄԿԵՏ

Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանն Արցախում ՌԴ զորակազմի ժամկետի երկարաձգման ձախողված փորձից հետո ՀՀ իշխանությունը որոնում էր այն հարցի պատասխանը, թե ՌԴ-ն ի՞նչ լծակ ունի Բաքվին իր զորակազմի ժամկետի երկարացում պարտադրելու համար: Այս օրերին Բաքվի բռնապետ Ալիևն իրար հաջորդող սպառնալիքներ ու անհեթեթ զառանցանքներ է տարածում, այդ թվում՝ ընդգծելով, թե ՌԴ խաղաղարարների ժամկետը չի երկարացվելու և նրանք հեռանալու են ժամկետի ավարտին: Վերլուծել իրավիճակն ու գտնել հարցի պատասխանը, թե որոնք են Ալիևի դեմ լծակները, ՀՀ իշխանության՝ ի դեմս ձանձրալի, երկարաշունչ ելույթներ ունեցող Փաշինյանի, ուժերից վեր է…:

    Հաշվի առնելով, որ հարցի պատասխանը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն, անկախ իշխանության թրքահաճո գործելաոճից, հարկ ենք համարում հրապարակել «Գործընթաց» թերթի մասնագիտական հեղինակային վերլուծականը, որում կա պատասխանը: Մեր համոզմամբ՝ Բաքվի դեմ ոչ միայն ՌԴ-ն, այլև Արևմուտքն, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն որպես ուժեղ ու գործուն լծակ կիրառում են այն փաստը, որ Ադրբեջանի կողմից 2020թ. պատերազմից հետո օկուպացված Արցախի տարածքում մինչ օրս գտնվում է 3-րդ երկրի, Թուրքիայի զինուժը, գործում է ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Եվ սա այն դեպքում, երբ 2020թ. պատերազմի ընթացքում Թուրքիան կռվել է Ադրբեջանի փոխարեն՝ օգտագործելով ՆԱՏՕ-յի անդամ լինելու և դրա արդյունքում ստացած ռեսուրսները: Առանց դրա՝ Բաքուն ոչնչի չէր հասնի:  Եթե հիշենք, թուրքական մեջլիսը ևս պարբերաբար երկարաձգում է Արցախում իր տեղակայած ուժերի գտնվելու ժամկետը, քանի որ գիտի՝ առանց դրա Բաքուն չի կարող գոյությունը պահել, կկորցնի ձեռքբերածը: Ուշագրավ է, որ քանիցս ԵՄ-ն Ադրբեջանին դատապարտող իր կոչերում, զեկույցներում ընդգծել է Թուրքիայի մասնակցության փաստը, բազմիցս Պուտին-Էրդողան զրույցներ են ընթացել, որոնց բովանդակությունն անհայտ է…: Բաքուն շարունակելով ստանալ տեռորիստական Թուրքիայից ռազմական աջակցություն /բազմիցս Թուրքիայի ՊՆ նախարարն այցելել է Բաքու՝ սերտ գործակցության/, ընդլայնել է ագրեսիայի շրջանակը՝ ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք և օկուպացնելով ՀՀ-ից ավելի քան 130 քմ2 տարածք:

    Արցախից թուրքական զինուժի հեռացման պահանջը պետք է լիներ Փաշինյանի բոլոր ելույթների առանցքում, ինչը չի արվել…: Փաշինյանի փոխարեն Ալիևի դեմ գլխավոր լծակն, այն է՝ թուրքական զինուժի դուրսբերման գործոնն, ըստ ամենայնի կիրառել է ՌԴ-ն՝ Արցախում իր զորակազմի պահպանման համար և ԵՄ-ն՝ իր դիտորդներին սահմանի երկայնքով տեղակայելու համար, ինչին Բաքուն դեմ լինելով, չի կարողանում հակազդել…: Համոզված ենք, Արևմուտքին ու ՌԴ-ին շատ այլ փաստեր են հայտնի Բաքվի կեղծ հաղթանակի մասին, որն առանց Թուրքիայի մինչ օրս չի կարողանում գոյատևել:

    Ստացվում է, որ հայկական բնօրրան Արցախում չի կարող լինել հայկական պետության՝ ՀՀ-ի զինուժ, բայց կարող է լինել ցեղասպանագործ Թուրքիայի զինուժ…պետք է ՀՀ իշխանությունն՝ ի դեմս վարչապետի սկզբունքային պահանջ դնի՝ թուրքական զինուժի հեռացման: Քանի դեռ թուրքական զորքը չի հեռացել, Հայաստանի պարտքն է՝ երաշխավորել Արցախի անվտանգությունն, իսկ ՌԴ խաղաղարարներն իրավունք ունեն մնալ անժամկետ: 

    Առավել մանրամասն հրապարակված է «Գործընթաց» թերթի թիվ 329 համարում