ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ֆրանսիայի դատարանը մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետին
25.11.2022 13:37

     ԻՐԱՎԱԿԱՆ   //    

Որոշման հիմքում Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան է

ԱՌԵՐԵՎՈՒՅԹ Է ՆԱԵՎ ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ

Ֆրանսիայի դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել ՀՀ դատախազության դիմումին՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Հայաստանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունն՝ ի պատասխան մամուլի հարցումների: Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։  Այս կապակցությամբ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունում 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ստացվել է գրություն այն մասին, որ 2022 թվականի հունիսի 6-ին  կայացրած որոշման համաձայն՝ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Սուրիկ Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ 1957 թվականի դեկտեմբերի 13-ի Արտահանձնման եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից արված վերապահման համաձայն՝ արտահանձնումը նրա համար «կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»: 

Նշենք, որ Արցախյան 1-ին ազատամարտի կամավորական գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանի դեմ ՀՀ իշխանության քաղաքական հետապնդումները սկսվել են 2018թ.-ի իշխանափոխությունից հետո: Հավելենք, որ ներկայիս ՀՀ գլխավոր դատախազը մինչ դատախազ նշանակվելն աշխատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթակա՝ օգնականի դերում:

«Գործընթաց» թերթ