ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Նոյեմբերի 22-ին Հայաստան կայցելի ՌԴ նախագահ Վ. Պուտինը
09.11.2022 23:35

      ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Երեւանում կկայանա ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով առաջիկայում՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաեւ ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաեւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաեւ հումանիտար հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: