ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՉՈՒՆԻ ԱՅԼԸՆՏԱՆՔ, ՔԱՆ ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԸ
02.11.2022 20:17

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    
…ԱՅԼԱՊԵՍ ԱՅՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԿԴԱՌՆԱ ՌԴ-Ի ՄԱՍ, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՍՈՉԻԻ ՆՈՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱ
Օգտվելով առիթից, որ Պրահայում Արևմուտքի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարության մեջ բացակայում են «Լեռնային Ղարաբաղ», «ինքնորոշման իրավունք» ձևակերպումները, Ռուսաստանն իր միջնորդությամբ կայացած հոկտեմբերի 31-ի եռակողմ՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման արդյունքով ընդունված հայտարարության մեջ հաջողել է ավելի անորոշ ձևակերպում տալ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուն: …Արդյունքում ոչ միայն Արցախն է այլևս կոչվում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտի, այլև նրա շրջանակն ընդլայնվել է տարածաշրջանի մասշտաբով: Մասնավորապես, տարածված հայտարարության մեջ հետևյալ ձևակերպումն է տրված. «Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը»:…Փաշինյանի առաջարկին, այն է՝ ռուսական խաղաղապահ ուժերի ժամկետը կոնկրետ Արցախում 10-20 տարով երկարաձգելու շուրջ, ըստ երևույթին, հակադրվել է Ադրբեջանը: Վերջինս, համոզված ենք, պնդել է՝ հանել տեքստից «Ղարաբաղ» բառը, և արդյունքում զորախմբի տեղակայման վայրը ձևակերպվել է անորոշ:
Սոչիի նոր եռակողմ թղթում ասվում է նաև հետևյալը. «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի»: Այս հայտարարությունից միաժամանակ և՛ Արցախի, և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ձևակերպումներ դուրս թողնելը, կանխատեսելի է դարձնում, որ ՌԴ-ն՝ խաղաղապահներ տեղակայած լինելով այդ վայրում, մտադիր չէ թույլ տալ, որ այն դառնա Ադրբեջանի մաս, բայցև հակված չէ այն տեսնել ինքնորոշված: Այլ կերպ ասած, Արցախն ավելի շուտ կդառնա ՌԴ-ի մաս, քան Ադրբեջանի: Եթե Արևմուտքը մտադիր է կասեցնել նման զարգացումն, ունի միայն 1 տարբերակ՝ օր առաջ ճանաչել Արցախի անկախությունը:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 328 համարում