ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՌԱՋԻԿԱ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔ
27.10.2022 16:00

    ՔԱՂԱՔԱԿԱՆ   
Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին կկայանա նիստ-հանրահավաք

ՌԴ-ում հոկտեմբերի 31-ին նախանշված եռակողմ հանդիպմանն ընդառաջ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության  արժանապատիվ ու անվտանգ ապագային:
Ըստ Արցախի ԱԺ-ի հաղորդման՝ նիստն ուղիղ հեռարձակվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Քաղաքական ուժերը համաժողովրդական հավաքի կոչ են ուղղել միասնաբար և վճռականորեն հայտնելու Արցախի դիրքորոշումը, լսելի դարձնելու Արցախի ժողովրդի կամքը։