ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Իրան-Հայաստան ճանապարհի արգելափակումը կանխելու համար Իրանը զորավարժություններ է սկսել
19.10.2022 18:56

     ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ   

«Իրանը թույլ չի տա Հայաստանի հետ իր կապի ճանապարհի արգելափակումը, և այդ նպատակն ապահովելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև զորավարժություններ է սկսել այդ տարածաշրջանում»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն՝ ըստ իրանական լրատվական գործակալության հաղորդման:

Նշենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը արդեն երրորդ օրը զանգվածային զորավարժություններ են անցկացնում Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում։ Զորավարժությունների օրակարգում են պարաշյուտային վայրէջքներ, գիշերային գործողություններ, ուղղաթիռների մարտական գործողություններ, մարտական և մահապարտ անօդաչու թռչող սարքերի գործողություն, ինչպես նաև Արաքս գետի վրա կամրջի կառուցում, ճանապարհների վերահսկում, բարձունքների գրավում և ոչնչացում։