ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊՐԱՀԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԴԱՍ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ 30 ՏԱՐՎԱ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է
13.10.2022 17:18

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    //  

Ուժի մեջ են 1993թ.-ին ընդունված ՄԱԿ-ի բանաձևերն, ըստ որոնց Արցախի համար որոշվել է միջանկյալ կարգավիճակը 

«Քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ»,- Արցախի իշխանության այս հայտարարությանը հաջորդեց Պրահայի քառակողմ հանդիպումը: Դրա արդյունքում ընդունվեց մի հայտարարություն, որով Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնում փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչմամբ իբր «խաղաղության» պայմանագրի տեքստ կազմելու՝ դուրս թողնելով Արցախի հարցն օրակարգից, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Պրահայի հայտարարությունը ստորադաս է Մինսկի խմբի 30 տարվա հաստատած սկզբունքներին, որոնք են՝ ուժի կիրառման բացառումը, ազգերի ինքնորոշման սկզբունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ին իր հարցազրույցում Փաշինյանն, անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներին, նշել էր. «Իրենք անհասկանալի է, թե ինչ են մեջբերում: 19-րդ դարում Ադրբեջա՞ն է եղել, որ մի հատ էլ Ադրբեջանի քարտեզ լինի: Եթե այդ խոսույթը չլիներ, խաղաղության պայմանագիրը հիմա ստորագրված կլիներ: Առանցքային պատճառը չստորագրման դա է: Երբեմն շատ կոնկրետ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը փորձում է ունենալ խաղաղության պայմանագիր՝ արձանագրելով, որ փոխադարձաբար ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը հետո սահմանագծման պրոցեսում պարզվի, որ Հայաստանի ամբողջական ռեգիոնների հետ կապված նկրտում ունի»:

Նշենք, որ Պրահայի հայտարարությամբ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում է ենթադրվում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Մինչդեռ 1993թ.-ին ընդունված են ՄԱԿ-ի բանաձևեր, համաձայն որոնց Արցախի համար որոշվել է միջանկյալ կարգավիճակը, հետևապես այն քարտեզները, որոնցում Ադրբեջանը ներկայացնում է Արցախն իբրև իր մաս, վաղուց ակտուալ չեն: ՄԱԿ-ի բանաձևերը չեղարկված չեն: Դրանով հանդերձ, Արցախը ԽՍՀՄ օրենքներով անկախացել է ավելի վաղ, քան Ադրբեջանն, ուստի չի կարող այն ճանաչվել որպես Ադրբեջանի մաս:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթի թիվ 326 համարում