ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ 25 ԱՆԳԱՄ ՀԱՂԹԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ 2016թ. ԵՎ 2020-2022ԹԹ. ԶՈՀԵՐԻ ԹՎԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆԸ
29.09.2022 17:05

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Համաժողովրդական բողոքն ընդլայնվելու միտում ունի

Սեպտեմբերի 13-ին սահմանին պատերազմ՝ վարչապետ Փաշինյանը ժամեր շարունակ, «պատսպարված» ԱԺ դահլիճում, աղմկահարույց ելույթներով «սղոցում էր» ժողովրդի նյարդերը: Ամբիոնից պաշտոնապես հայտարարելով հերթական ցավոտ թուղթն առաջիկայում ստորագրելու պատրաստակամության մասին, ավելի ուշ տեղեկանալով գիշերն ԱԺ-ի մոտ բողոքի բազմահազարանոց ինքնաբուխ ակցիայի մասին, լայվով փորձել էր հերքել իր մի քանի ժամ առաջ ասածը: Շատերի մոտ խորացան կասկածները, որ վարչախումբը փոփոխամիտ է և անգործունակ երկիրը պաշտպանելու, ուստի ենթակա է հեռացման: 

Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան ցրվեց ԱԺ ընդդիմադիր 2 ուժերի 35 ստորագրությամբ մի ձևաթուղթ հրապարակելուց հետո, որով իմպիչմենտի գործընթաց մեկնարկելու համար դեռ պակասում է 1 ձայն: Եվս 18 ձայն է պետք իմպիչմենտի գործընթացն ավարտին հասցնելու համար: Հաջորդ օրը ՔՊ-ն հաստատեց, որ «մուրճ ու մանգաղով» պատրաստ է մինչև վերջ պահել աթոռները, չի տալու 18 ձայն՝ առանց հանրային կարծիքի հարցման, այսինքն՝ առանց հանրաքվեի շարունակելու են թղթեր ստորագրել: Ուղիղ հարցին ի պատասխան՝ նրանք հերքում են ներկա պահին որևէ ստորագրելիք փաստաթղթի առկայությունը: Փոխարենն օրերս Ռոբերտ Քոչարյանին էին դիմել մի խումբ քաղաքացիներ՝ առաջնորդելու ժողովրդական ակցիաները: Նա սեպտեմբերի 21-ին հայտարարեց երկրի թշնամիների դեմ պայքարի մեկնարկի մասին:

Իհարկե, ժողովրդի վստահությունն ընդդիմության հանդեպ միանշանակ չէ, բայց որ իշխանության հանդեպ այլևս բացակայում է, դա անհնար է չնկատել բողոքի աճող տենդենցներից: Նշենք, որ դեռ ամսիներ առաջ էինք կանխատեսել, որ Փաշինյանն ինչ թուղթ էլ ստորագրի, պատերազմ է լինելու: Ալիևը չի դադարում կարծել, որ ի դեմս Փաշինյանի՝ հարմար թեկնածու է գտել շարունակ հողհանձնումներ կորզելու համար: 

Նշենք, որ մինչ 2018թ. իշխանափոխությունը, լայնամասշտաբ պատերազմ եղել էր 2016թ. և, մոտ 200 զոհ տալով, հայկական կողմը կարողացել էր պաշտպանել ավելի վաղ ձեռքբերված հաղթանակները: 2020-2022թթ.-ին, սակայն, Փաշինյանի օրոք ընդհանուր մոտ 5000 զոհի ահռելի թիվ է պաշտոնապես գրանցվել, որով կարելի էր մոտ 25 անգամ հաղթել պատերազմը, եթե հաշվի առնենք մինչ Փաշինյանն ունեցած 2016թ. պատերազմի զոհերի ցուցանիշը:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթի թիվ 325 համարում