ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն
27.09.2022 11:14

      ՔԱՂԱՔԱԿԱՆ     

ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները պահանջել են շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը

«Հենց նախագահ Ալիևին եմ ասել, որ սահմանի սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել մի երկրի առաջխաղացումը մեկ այլ երկրի տարածք։ Ֆրանսիան համոզված է, որ ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի համար։ Չլուծված բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։ Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո։ Պետք է դրանք վերսկել։ Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ սկսվեց մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «ՄԱԿ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ քննարկվեց իրավիճակը։ Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը», - հավելել է Է. Մակրոնը։