ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ» ԿԱԶՄԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊՈՒՏԻՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ 1918թ. ՔԱՐՏԵԶԸ
26.09.2022 16:14

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

Ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ առոչինչ են բոլոր խորհրդային ակտերն, այդ թվում քարտեզները

Օրերս ՌԴ նախագահ Վ. Պուտինն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վիճակին, օգտագործել է «վիճելի տարածքներ» արտահայտությունը: Գուցե ՀԱՊԿ-ից դեռ պետք է հասնեն Մոսկվա, որ քարտեզի վրա ցույց տան հրետակոծված բնակավայրերի տեղը քարտեզին, օրինակ, Ջերմուկ քաղաքինը, որն ընդգրկված է համաշխարհային առողջարանային տուրիզմի կարևոր կետերի ցանկում՝ որպես Հայաստանի առողջարանային քաղաք: Այստեղ հանգստացած և առողջացած միլիոնավոր ՌԴ քաղաքացիներ, վստահ ենք, խորհուրդ կտային, որ Պուտինը զերծ մնար վիճելի ձևակերպումներից և այցելեր Հայաստան՝ հանգստանալու Ջերմուկում, ինչն իրեն ավելի օգտակար կլիներ, քան Թուրքիայի որևէ հանգստյան գոտում լինելը: Կա տեղեկություն, որ աշնանը հնարավոր է ՌԴ նախագահն այցելի Հայաստան, ինչու ոչ, մեր հնագույն քաղաք Ջերմուկ, ուր ցավոք, վնասվել են նաև ճոպանուղին, հյուրանոցներ, քաղաքացիական  ենթակառույցներ: Դրա արդյունքում Պուտինը կգիտակցեր, որ որքան իր ծննդավայր Սանկտ-Պետերբուրգը չի կարող լինել վիճելի տարածք, նույնքան էլ՝ Ջերմուկը:

Ընդհանուր հաշվով, եթե Վ. Պուտինին հետաքրքրում է հայ-ադրբեջանական սահմանին վիճելի տարածքների ողջ կազմը, ապա կարող են իր համար օր ու գիշեր քննարկումներ անող քաղաքագետները ծանոթացնեն նրան Ադրբեջանի սահմանադրությանը, որի համաձայն՝ այն անկախացել է 1918թ. քարտեզով: Սա նշանակում է, որ Բաքուն ավտոմատ առոչինչ է հայտարարել բոլոր խորհրդային ակտերն, այդ թվում քարտեզներն՝ իրեն չհամարելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ: Դրանով Բաքուն արդեն իսկ դուրս է թողել ՌԴ-ին այն սահմանազատման գործընթացից, որի շրջանակում նա ուզում է մասնակցել՝ որպես նախկին ԽՍՀՄ-ի գլխավոր դեմք: Այս է նաև պատճառը, որ Ալիևը փորձում է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիր կոչված թուղթը, որ վերջակետ դնի նաև Մինսկի խմբին: Հիշեցնենք, 1918թ. Ադրբեջանի քարտեզով նրա կազմից դուրս են ինչպես Նախիջևանն, այնպես էլ՝ Արցախը:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթի թիվ 325 համարում