ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԵՎԵԼ ՀԱՅ ԴԱՏԻ ԼՈԲԲԻՆԳԻ ՁԵՎԵՐԻՆ, ԻՆՉԸ ՉԵՆ ԱՆՈՒՄ
15.09.2022 20:30

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

ԲՈՂՈՔԻ ԸՆԹԱՑՈՂ ԱԿՑԻԱՆ ՊԵՏՔ Է ՉԸՆԴՀԱՏՎԻ ՄԻՆՉ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ 

Ողջ գիշեր բողոքի բազմահազարանոց ինքնաբուխ ակցիա էր ԱԺ-ի դիմաց՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Լուսաբացին, երբ փոքր-ինչ ցրվել էր ժողովուրդը, ԱԺ դարպասը զոդեցին: Գիշերը ժողովրդի առջև ԱԺ ընդդիմադիր 2 ուժերը 35 ստորագրությամբ մի ձևաթուղթ հրապարակեցին, որով իմպիչմենտի գործընթաց մեկնարկելու համար դեռ պակասում է 1 ձայն: Եվս 18 ձայն է պետք իմպիչմենտի գործընթացն ավարտին հասցնելու համար: Եվ քանի որ ՔՊ-ն իր այս տարիների արյունոտ գործելաոճով մեկ անգամ չէ, որ ցուցադրել է իր անպիտանությունը երկրի պաշտպանության գործում, փոխարենը հաստատել, որ ,,մուրճ ու մանգաղով,, պատրաստ է մինչև վերջ պահել աթոռները և առանց հանրային կարծիքի հարցման, այսինքն՝ հանրաքվեի ,,սև,, թղթեր ստորագրել, չի պատրաստվում 18 ձայն տալ ընդդիմադիրներին՝ երկիրը պաշտպանելու պատրաստ ուժերին իշխանության խաղաղ փոխանցումն իրագործելու համար:

Թվում է, ընդդիմությունն արել է այն, ինչ-որ պետք է ու կարող էր, մինչդեռ բազում օրինաչափ մեթոդներ կան քաղաքական լոբբինգի թույլատրելի տարբերակներով, որոնք խելամտորեն կիրառում է, դիցուք, Հայ Դատը և հասնում հաջողության անգամ օտար երկրում: Ամենաառերևույթ սխալը, որ թույլ է տրվում ՀՀ ընդդիմության կողմից, ԱԺ-ի ու Կառավարության նիստերի օրերին ու ժամերին, այդ կառույցների մոտ բողոքի  հասցեական հնչեցումից խուսափելն է: Գիշերվա ակցիան, որ ընդհատվեց ու շարունակվեց այսօր ժամը 18:00-ից հետո դրա վառ վկայությունն են: Այս է նաև պատճառը, որ ժողովրդի վստահությունն ընդդիմության հանդեպ միանշանակ չէ: Արդյունքում ինչ-որ պահ իրավիճակը կարող է կառավարելի չլինել ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության համար, ժողովուրդը կարող է ինքնաբուխ հասնել իր նպատակին՝ մերժելով և՛ մեկին, և՛ մյուսին:

,,Գործընթաց,, թերթ