ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔՊ ՎԱՐՉԱԽՈՒՄԲՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ Է ԵՐԿԻՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԵՆԹԱԿԱ Է ՀԵՌԱՑՄԱՆ
14.09.2022 17:27

     ՀՐԱՏԱՊ  //    

1 ՕՐՈՒՄ ԵՎՍ 105 ԶՈՀ, ՏԱՐԱԾՔԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

2016թ. պատերազմը հաղթել էինք մոտ 200 զոհ տալով…

Սահմանին պատերազմ է, և կրկին երկրի ղեկավարը օրեր ու ժամեր շարունակ, <<պատսպարված>> ԱԺ դահլիճում երկարաշունչ ու ձանձրալի ելույթներ է ունենում՝ փոխանակ զբաղվելու իր պարտավորությամբ, արդյունքում երկրի պաշտպանությունը ձգված է անորոշության, ամեն ժամ ՀՀ տարբեր բնակավայրերից բնակիչներ են տեղահանվում, երիտասարդներ զոհվում սահմանին: Այսօր ԱԺ-Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վերջին տեղեկությունները։ «Ես երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ երեկվա դրությամբ մենք 49 զոհ ունենք, և ասացի, որ, ցավոք, այդ թիվը վերջնական չէ և ակնհայտորեն ավելի մեծ է զոհերի թիվը։ Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է․․․»,- հայտարարեց նա։ Իսկ ինչ վերաբերում է տարածքային կորուստների վերաբերյալ հարցին, ապա Փաշինյանն ասաց․ «Երբ ասում ենք՝ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք, որ նաև որոշակի տարածքների նկատմամբ հսկողություն է սահմանել»:

Այսպիսով, երեկ կեսօրին նշված զոհերի թիվը մինչ այսօր կեսօր, ընդհանուր 1 օրում հասել է 105-ի, այն դեպքում, երբ 2016թ. քառօրյա պատերազմը հաղթել էինք մոտ 200 զոհ տալով: Ակնհայտ է, որ աթոռապաշտ իշխանությունը, գիտակցելով իր ապիկարությունը երկրի պաշտպանությունն ապահովելու գործում, ըստ էության աներես ձրիակերի պես շարունակում է կառչած մնալ պաշտոններից: Այս իրավիճակը ենթակա է հրատապ լուծման. իշխանության պետք է գան գործունակ  ուժեր՝ Հայաստանի դեմ պատերազմը հաղթելու և հայկական բնօրրան Արցախի անկախությունն ապահովելու գերնպատակով: 

,,Գործընթաց,, թերթ