ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Եթե ՔՊ-ին իբր քվե տված 688,761 հոգի չմեկնի առաջնագիծ…
14.09.2022 16:49

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   

…Ուրեմն ՔՊ-ն լեգիտիմ չէ և որպես պատիժ՝ իր ողջ արական սեռի կազմով պիտի կրեն իրենց կանանց շրջազգեստները

Ըստ պաշտոնական տվյալների ՔՊ-ն իշխանության է եկել ՀՀ ԿԸՀ արձանագրած տվյալով իբր ստանալով 688,761 քվե ԱԺ վերջին համապետական ընտրության արդյունքում: Որպես հետևանք իշխանության վարած ոչ գրագետ, դավաճանական քաղաքականության, արդեն որերորդ անգամ ականատեսն ենք պատերազմի, զոհերի ու կորուստների: Եվ այս պայմաններում, երբ լրագրողը հարց է ուղղում ՔՊ ներկայացուցչին, ստանում է պատասխան, թե պատերազմ է, ինչու՞ եք այստեղ, ոչ թե առաջնագծում: Հաշվի առնելով, որ լրատվադաշտում մեծամասամբ իգական սեռի ներկայացուցիչներ են, տեղին է խոստանալ, որ երբ ՔՊ արական սեռի պաշտոնյաները կկրեն կանացի շրջազգեստ, այդ ժամանակ հանրային բոլոր ոլորտների իգական սեռի ներկայացուցիչները կմեկնեն առաջնագիծ: 

Ուղղորդելով հասարակական, շնորհակալ աշխատանք կատարող լրագրողներին, հասարակ ժողովրդին՝ մեկնել առաջնագիծ՝ Փաշինյանի թիմակիցները, որ շատ հաճախ մեծամտանում են, թե իբր լեգիտիմ են, իրականում չունեն բավարար հետևորդներ պատերազմում հաղթանակ գրանցելու համար, էլ չասենք, որ ինքնին ապիկար են այդ հարցում, փափուկ աթոռներից կառճած, ձրիակերների պես ,,լափում են,, պետբյուջեից ստացած գերբարձր աշխատավարձները, պարգևավճարները և պաշտպանում ստորագրված տարատեսակ անգրագետ թղթեր, որոնցից մեկն էլ հենց 2020թ. նոյեմբերի 9-ի թուղթն է: Այն չունենալով կից քարտեզ՝ ընդամենը շրջանների հանձնման կցկտուր ձևակերպումների հիմքով՝ հանգեցրել է տարածքային ահռելի կորուստների:

Ճիշտ տեղին պահն է հիշեցնել, որ եթե ՔՊ-ին քվե են տվել 688,761 հոգի, նրանք առաջնահերթ պետք է մեկնեն առաջնագիծ, հակառակ դեպքում՝ ՔՊ-ն պետք է խոստովանի, որ այդ թվերը կեղծ են, ինքը լեգիտիմ չէ, վայր դնի աթոռները և որպես պատիժ իրենց ողջ արական սեռի կազմով պիտի կրեն իրենց կանանց շրջազգեստները: 

,,Գործընթաց,, թերթ