ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆ, ԵՐԲ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՄՓԻՉՄԵՆՏԻ
14.09.2022 16:48

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Այս հաշվարկը կտապալվի, երբ ժողովրդի ցասումը հասնի որոշակի մակարդակի

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնի դարձավ, որ իշխանությունը մտադիր չէ ռազմական դրություն հայտարարելու, նախագիծը պահում են դարակում: Ըստ երևույթին, սպասում են, երբ ընդդիմությունը դիմի վարչապետի իմփիչմենտին, ինչի մասին խոսվում էր դեռ ամռանը, աթոռները պահելու համար նույն պահին կհայտարարեն ռազմական դրություն: Այս հաշվարկներն իրականում կարող են տապալվել, երբ ժողովրդի ցասումը հասնի որոշակի մակարդակի: Արդեն իսկ հայտնի է, որ այսօր Բաղրամյան պողոտայում հանրային հավաք է տեղի ունեցել և կանխատեսելի է, որ բողոքի ալիքը կարող է աճել՝ պայմանավորված իշխանության հանդեպ խոր անվստահությամբ:

,,Գործընթաց,, թերթ