ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Իրանի հերթական հիշեցումը Բաքվին՝ տարածաշրջանի երկրների միջազգային սահմաններն անձեռնմխելի են
14.09.2022 16:48

     ՊԱՇՏՈՆԱԿԱՆ    

Սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի ԱԳ նախարար Հուսեյն-Ամիր Աբդոլահիանի միջև: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը մտահոգիչ է, և որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության: Իրանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը և նրանց միջազգային սահմանների անձեռնմխելիությունը պետք է պահպանվի: Պաշտոնական Իրանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ճանապարհով հարցերի լուծմանը և պատրաստ է աջակցել այդ հարցում: