ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան
14.09.2022 16:47

     ՊԱՇՏՈՆԱԿԱՆ     

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռ պահպանվում է. ՌԴ

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, դեռ չի ժամանել Հայաստան: «Այնուամենայնիվ, ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան։ Այն (առաքելությունը) դեռ պետք է ձևավորվի, իսկ հետո պետք է տեղ հասնել»,- ասել է Պեսկովը։ Արդյունքում ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին կներկայացվի զեկույց, որը կքննարկվի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ դիմումով հրավիրվել է ՀԱՊԿ արտակարգ առցանց գագաթնաժողով՝ պայմանավորված սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմով։ Արդյունքում որոշվել է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հակամարտության գոտի՝ իրավիճակը գնահատելու համար։