ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ-31 //
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Է Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԼԻՆԵԼԸ
Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության 31-ամյակին նախորդած շաբաթը Բերձորի միջանցքով 3 հայկական բնակավայրերի հանձնման ցավալի փաստով ուղեկցվեց:…Եվ ի՞նչ են այսուհետ կոչվելու Փաշինյան-Ալիև գործարքներն Արցախի շուրջ, ոչ այլ ինչ, քան քաղաքացիներ Իլհամի և Նիկոլի միջև քաղաքացիական պայմանագիր՝ տեղ-տեղ գրովի, տեղ-տեղ ջնջովի: Այսպես, նրանք հանդիպեցին Բրյուսելում օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Թե ի՞նչ են քննարկել գաղտնի կմնա, իսկ թե ի՞նչ են տարածել եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ, նախապես համաձայնեցվող հաղորդագրություն է: Առայժմ, լինի Բրյուսելում թե՞ Մոսկվայում հանդիպում, տարածել են տեքստեր, որոնցից ոչ մեկում չկա ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի մասին թեկուզ ակնարկ…:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը, ԱԽՔ Գրիգորյանը, ԱԳՆ-ն, խոստովանել են, որ գոյություն չունի մշակված պլան և որ Բերձորի ճանապարհը նոր երթուղով փոխարինելու Բաքվի պահանջը գրավոր թղթերից դուրս է և ոչ լեգիտիմ: Այս ամենով հանդերձ՝ նոր այլընտրանքային երթուղու համար որոշվեց հատկացնել 8.5 մլրդ դրամ: Հընթացս ՀՀ և Արցախի իշխանությունները, ,,խլուրդի,, կեցվածք ընդունեցին՝ գլուխները քողարկելով մինչ նշյալ 3 բնակավայրերի լիարժեք հայաթափումը, որոնց սպիտակաշեն տները դղյակներ են ադրբեջանցի քոչվորների և բոմժ Ալիևի համար, անգամ պատրաստ էին զորք մտցնել՝ կանխելու դրանց այրումը, որն արվում էր հայ տանտերերի կողմից, մեկն էլ իր գրառումն էր արել խոզի արյամբ, որն Ալիևի երկրում հարամ է համարվում, բայց խորհուրդ է պարունակում, որ Իլհամն իսկը խոզ է:
Անդրադառնալով հայկական իշխանությունների գործելաոճին, ուշագրավ է, որ Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը զերծ չի մնացել Բերձորի միջանցքի հանձնումից, թեպետ ժամանակին մասնակցել էր նրա ազատագրմանը: Սա հուշում է, որ հանրային ցասումն այնքան բարձր է Արցախում, որ Բերձորի ազատամարտի մասնակցին են օգտագործել, որ մարդիկ նրա ավանդը հաշվի առնելով՝ զերծ մնան որոշ ծայրահեղ քայլերից: Մյուս կողմից միանշանակ է, որ Վիտալին դավաճանեց հանուն Բերձորի մահացած հերոսներին: Նրանցից մեկն էլ՝ Սեյրան Սարոյանը, վերջերս հեռացավ կյանքից՝ չտեսնելու իր ազատագրած հողերի հանձնումը:
Հողհանձնող իշխանիկները ոչ միայն հաստատեցին, որ լեգիտիմ չեն, այլև փաստեցին իրենց չգոյությունը: Նրանք անկարող եղան անգամ զենքով պահել այն հողերը, որոնք դիցուք, 1990-ականներին ազատագրվել էին անզեն կամավորականների ուժերով: Նրանց մի մասն անզեն է կռվել, որոշներն էլ դժվարությամբ հայթայթել զենքեր, բայց այդ հարցում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի խոչընդոտել, մինչդեռ Փաշինյանն իշխանության գալուն պես՝ որպես 1-ին քայլ, զինաթափել է ԵԿՄ-ն: Այդ պահից էլ սկսվել է թշնամու աննախադեպ ակտիվացումը ՀՀ սահմանին…Արդյունքում խորացավ իշխանության հանդեպ հանրային անվստահությունը:
Որպես կանոն, պատերազմում հաղթանակ են գրանցում փոքրիշատե լեգիտիմ ղեկավարները: Խոսքն իհարկե, չի վերաբերվում Ալիևին, քանզի նրա փոխարեն՝ փոքրիկ Արցախի դեմ կռվել է ՆԱՏՕ-յական Թուրքիան՝ հազարավոր վարձկան ահաբեկիչներով: Խոսքը պատմական այնպիսի նախադեպերի մասին է, ինչպիսիք են՝ Մակեդոնացու, Տիգրան Մեծի ռազմական հաջողությունները, որոնց իշխանության լեգիտիմությունն ընդունվում էր անգամ օտարազգի քաղաքացիների կողմից: 1990-ականներին էլ հաղթանակ ունեցանք, քանզի Լ. Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ ուներ որոշակի լեգիտիմություն, 2000-ականներին՝ նախագահ Ռ. Քոչարյանի օրոք մեր պետական սահմանները մնացին անփոփոխ, իսկ 2016թ.-ին թշնամին նախաձեռնեց հերթական լայնամասշտաբ պատերազմը, և Սերժ Սարգսյանը ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ դիմելով ուժերի մոբիլիզացիայի, բանակին աջակցող ԵԿՄ-ի հետ մեկտեղ հաղթանակ ապահովեցին: Ի տարբերություն նշված ղեկավարների՝ Փաշինյանի օրոք պատերազմում պարտությունը վեր հանեց այն փաստը, որ նա ոչ լեգիտիմ է այնքան, որ հանուն նրա պատրաստ չեն եղել կռվել անգամ նրա թիմակիցները: Ավելին, Ռուբեն Ռուբինյանին՝ որպես ԱԺ իրավասու հանձնաժողովի նախագահ՝ հարց էինք ուղղել, թե ի՞նչ է արել սեպտեմբեր-հոկտեմբերին՝ պատերազմը կանխելու համար, 1 կցկտուր, ոչինչ չասող նախադասություն էր գրել, որը հրապարակելու դեպքում ծիծաղի կարժանանա անգամ դպրոցականների կողմից:
Հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանին պաշտպանող փոքրաթիվ անձանց թվում մի մասը հակված է արտագաղթի, մյուս մասը թրքամետներ են, կոմֆորմիստներ և այլ նմանատիպ խմբեր, որոնք պիտանի չեն պետություն պահելու, նրա սահմանները պաշտպանելու համար: Նման իրավիճակում Փաշինյանը գոնե պետք է խուսափեր թշնամուն 3 անցակետով Հայաստան հրավիրելուց, չջնջելու պատերազմի ավելի քան 4000 զոհերի պայքարի խորհուրդը, բայց դիմեց հակառակ քայլի: Հայաստան վերադարձած գերիներին էլ դատում են իբրև դավաճան, գուցե կոմպրոմատներով լռեցնելու, քանզի նրանք ողջ մնալով՝ կարող էին բացահայտել վերադասից տրված ապօրինի հրահանգները: Արցախ այցից խուսափելն ու ժողովրդի թիկունքում Ալիևի հետ պայմանավորվելը ևս բնորոշում են ոչ լեգիտիմ ղեկավարին:
Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթի թիվ 324 համարում