ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՕՐ ԳԻՏԵԼԻՔԻ, ՂՈՂԱՆՋ ԴՊՐՈՒԹՅԱՆ
01.09.2022 15:22

     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ  //  

2022/2023թթ. ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿ

Սերունդը տանել կրթասիրության, գրագետ մարդ-քաղաքացի կերտելու ճանապարհով, ահավասիկ, համակարգային հարց է՝ ընտանիքից մինչև կրթհաստատություն, որում յուրաքանչյուրը պետք է լինի աչալուրջ, պատասխանատու ու նվիրված՝ ի շահ ակնկալվող արդյունքի: Աշխարհի գերտերությունները գիտության արարմունքով, նոր նվաճումներով են առաջադեմ: Այս մրցավազքում պետք է պահպանել դարերից եկող մեր հավատամքը՝ կարդալու, կրթվելու, մտավոր ներուժին զարկ տալու ու զարգանալու կայուն գաղափարախոսությամբ:

«Գիտելիքի, գրի ու դպրության» օրվա առթիվ «Գործընթաց» թերթի խմբագրակազմը շնորհավորում է կրթության, գիտության, մշակույթի ու մարզական ոլորտի մշակներին, դասավանդողներին, ուսումնասեր, կրթվող հանրույթին՝ մաղթելով, որ 2022/2023թթ. ուսումնական տարին լինի բարձր առաջադիմության, գիտական մտքի արդյունքով, բազում նվաճումներով նշանավոր: Թո՛ղ, որ վաղվա ու գալիքի ձգտումներն ու նպատակադրումներն իրականանան լույսի ուժով ու աշխատասիրությամբ: Շնորհավո՛ր «Գիտելիքի, գրի ու դպրության» օր:

«Գործընթաց» թերթի խմբագրակազմ