ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՆԹԱԿԱ ԱԱԾ-Ի ԹՐՔԱՇԱՀ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
22.08.2022 23:15

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԻՄՔ Է ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ, ՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ 0 ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ԱԱԾ կոչվող կառույցը տեղեկացրել է, որ ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող այն լուրը, թե  ՀՀ տարածքով Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղևորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ կողմից շրջանառության մեջ դրված կառավարության որոշման նոր նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ <<Ներկայումս մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաև օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որևէ տեղական և/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհների փակում և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում>>,-նշված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Վերոնշյալ նախագիծը, որը դրված է հանրային քննարկման և առ այս պահը դրությամբ դրան դեմ է քվեարկել ավելի քան 90% քվեարկության մասնակից, առերևույթ ապացույց է առ այն, որ իշխանությունը հակված է շարունակ առաջադրել ու սպասարկել թշնամու շահերը: Բացել երկրի դռները 2 տարի առաջ տեռորիստ-վարձկաններով լայնամասշտաբ պատերազմ մղած թշնամու առջև, որն այս ընթացքում անհագուրդ շարունակել է լոկալ պատերազմները հայ ժողովրդի դեմ, նշանակում է՝ ՀՀ պետական պաշտոնն օգտագործել ի հակառակ օրենքով առաջադրված կոչման ու պարտավորությունների: Ի գիտություն վարչապետի ու ԱԱԾ-ի՝ ՀՀ տարածքը որևէ պաշտոնյայի անձնական սեփականությունը չէ, այլ հայ ժողովրդի սեփականությունը, ուստի նման նախագիծ տարածելու համար պետք է ոչ միայն հանրաքվե անցկացնել, այլև ունենալ անհերքելի ապացույցներ առ այն, որ թշնամին ա/ զղջում է իր գործած ռազմական հանցանքների համար, բ/ դադարեցրել է իր ագրեսիան, ռազմատենչ ելույթները, սպառնալիքները, սադրանքները, գ/ փոխհատուցել է պատճառած հսկայածավալ վնասների համար՝ վերականգնելով դրանք, ինչն անհնար է առնվազն մարդկային անդառնալի կորուստների մասով, դ/ կատարի ստանձնած պարտավորությունները բոլոր գերիների ու պահվող անձանց հայրենիք վերադարձի առնչությամբ և այլն: Վարչապետն ու ԱԱԾ-ն իրենց անձնական անվտանգության հարցում գերզգուշավոր են, իսկ հանրային անվտանգության հանդեպ բացարձակ անպատասխանատու, ուստի նշյալ նախագիծը հիմք է ցմահ ազատազրկման դատապարտելու բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր մասնակցել են նման նախագծի կազմմանը՝ անորոշության ձգելով ժողովրդի անվտանգությունը թշնամու առջև երկրի դռներն ազատ բացելու պայմաններում: Սա պետական դավաճանության տիպական օրինակ է՝ հայտնի տարբեր երկրների պատմական նախադեպերից: Սա նաև գալիս է հաստատելու հնչած այն բազմաթիվ տեսակետները, որ հայկական կողմի համար 44-օրյա պատերազմի արդյունքը ՀՀ բարձրաստիճան աթոռներ զբաղեցնող իշխանավորների կազմակերպված քայլերի հետևանքն է, որի շահադրդման աղբյուր մատնանշված միլիարդավոր դոլարների կաշառքի թեման օրենքով սահմանված ժամկետում  չի հերքվել: Բեսպրեդելը միտում ունի շարունակվելու, քանի դեռ ՀՀ դատախազ է կարգվել Փաշինյանի շարքային ենթականերից մեկը, իսկ խորհրդարանական ընդդիմությունն առայժմ չի ապացուցել, որ ունակ է լուծելու ներքին թշնամու հարցը:

,,Գործընթաց,, թերթ