ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԹԻԿՆԱԶՈՐՈՎ ԺՈՂՈՎՐԴԻՑ ՊԱՇՏՊԱՆՎՈՂԻ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՀՐԱՎԵՐԸ ԹՇՆԱՄՈՒՆ
04.08.2022 19:25

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹՇՆԱՄՈՒՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄԱՐԶԵՐ, ԻՆՉՊԵՍ ԿԻՆՆ ԷՐ ՄԵՀՐԻԲԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՇՈՒՇԻ

Ինչպես հայտնի դարձավ այսօրվա կառավարության նիստից, վարչապետի աթոռից կառչած, իր քաղաքական անպիտանությունը հողերի շարունակական հանձնումներով ապացուցող Ն. Փաշինյանը վերադարձել է արձակուրդից, ինչը սակայն չի օգնել նրան սթափվել՝ զերծ մնալու հանրային վրդովվմունք հարուցող ապազգային հայտարարություններից: Այսօրվա նիստում նա հնչեցրել է հերթական ինքնագլուխ հրավերը՝ համանման իր քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից մինչ 2020թ. պատերազմն Ալիևի կնոջը՝ Մեհրիբանին, Շուշի հրավերքի: Բոլորիս հայտնի է դրա հետևանքը: 

Եվ հիմա  Փաշինյանը, բացահայտելով հիմնապատճառը, թե ինչից է ոգևորվել օգոստոսի 1-ից հայկական երկրորդ պետության՝ Արցախի դեմ հարձակումները շարունակող թշնամին, հրապարակել է իր տված խոստումն առ այն, թե պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել ՀՀ սահմանամերձ մարզերով. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան՝ հենց այսօր։ Դեռևս նախորդ տարվանից ունենք սահմանապահ ու մաքսային կետ, մենք Ադրբեջանին ասել ենք՝ ցանկացած պահի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ կետերը կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ»,-ասել է Փաշինյանը՝ թվարկելով, թե Ադրբեջանը քանի կետերով կարող է երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան Հայաստանի միջով. «Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան ու մենք երաշխավորում ենք երթևեկության անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում էլ կարող ենք դա ապահովել, կարող ենք ապահովել նաև Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, Գորիսի հատվածում»,- ասել է նա՝ հարուցելով հանրային բուռն վրդովվմունք, քանզի իր հրավերքն ինքնագլուխ, անգրագետ մի տեքստ է, որն ի հավելումն Ստամբուլ-Երևան նորաբաց չվերթների ու դրանց զուգահեռ ՀՀ-ում վերջին շաբաթներում հաճախացած ռումբերի մասին ահազանգերի, ավելացնում է ՀՀ ազգային ու պետական շահերին սպառնացող վտանգները։ 

Նման գործելաոճը տիպական է պետական դավաճաններին, որոնք թքած ունեն իրենց խոսք ու գործի հետևանքների վրա: Հատկապես՝ այնպիսի բթամիտ թշնամու դեպքում, ինչպիսին թուրք-ադրբեջանցիներն են, ՀՀ վարչապետի նման ինքնագլուխ հրավերքներն, այն դեպքում, երբ ինքնին դժվար է տեղաշարժվում Հայաստանի մեջ, քանզի թիկնազորով, ուժային կառույցների <<ստրուկ>> ներկայացուցիչներով հազիվ է պաշտպանվում իր հրաժարականը պահանջող հայ ժողովրդից, կարծես, ի պատիժ ժողովրդի, թշնամուն կարող է հիմք տալ նոր պատերազմի: Թերևս, ՀՀ ներկա իշխանության բախտը բերել է քաղաքական ընդդիմության հարցում, որը չունի բավարար գիտելիք-ունակությամբ օժտված կադրեր՝ հեռացնելու իշխանությանը և կանխելու զիջումները, վերականգնելու վնասված շահերը:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում