ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Օգոստոսին՝ «Դիմադրություն» ֆորում, սեպտեմբերի 2-ին՝ համահայաստանյան հանրահավաք
30.07.2022 17:44

      ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ   

Երեկ՝ հուլիսի 29-ին կայացավ «Դիմադրության» շարժման նախանշած հանրահավաքը, որի մասնակիցները ծափողջյուններ հղեցին անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին: Շեշտում են ,,Նիկոլը պետք է հեռանա,,: Հայտնում են, որ պլանավորվում են հստակ քայլեր, գործողություններ: Հանրահավաքին ընդգծեցին, որ ՔՊ-ի թալանի մեթոդները չեն փոխվել, փոխվել են ծավալները:

Հանրահավաքից հետո կարճ քայլերթ իրականացրին Սայաթ-Նովա/Թումանյան ուղղությամբ, որից հետո կրկին հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում, ուր ամփոփիչ ելույթում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժումը համահայաստանյան հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում։ «Նույն օրը հանրահավաքներ եւ միջոցառումներ տեղի կունենան նաեւ Արցախում։ Սա չի նշանակում, որ ընթացքում մենք անհրաժեշտության դեպքում հանրահավաքներ եւ շտապ հավաքներ չենք ունենալու։ Խնդրում եմ՝ որեւէ մեկը սա չշահարկի։ Մենք պարբերաբար լինելու ենք կապի մեջ, ուշադիր հետեւելու ենք աշխարհաքաղաքական բոլոր իրադարձություններին։ Որեւէ իրադարձություն մեր աչքից չի վրիպելու, անարձագանք չի մնալու»,- ասաց Սաղաթելյանը։ Օգոստոսի կեսերին կկազմակերպեն համահայկական «Դիմադրություն» ֆորում, որտեղ կհրավիրեն Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հայտնի գործիչների եւ մտավորականների։ Կոչ են անում բոլոր կարող ուժերին համախմբվել չարիքի իշխանության հեռացման համար։