ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ըստ Է. Աղաջանյանի՝ հանդիպման ժամկետը հստակ չէ
ԱԺ-ում ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է առաջիկայում հանդիպեն։ Այս ուղղությամբ վերջին շրջանում ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, ըստ Աղաջանյանի՝ հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հնարավոր հանդիպման ժամկետների առումով հստակություն չկա: