ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ խորհրդի նիստը չի կայացել
23.07.2022 00:57

      ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Օրակարգում ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն էր 

Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի` հուլիսի 22-ի արտահերթ նիստում ժամը 10:30-ին համապատասխան թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել, որից հետո ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ եւ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասերի, մինչեւ ժամը 12:30-ը քվորում պետք է ապահովվեր, ինչը չի ապահովվել. խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չի եղել: Արդյունքում ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած: Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ ևս ԱԺ խորհրդի արտահերթ նիստի օրակարգում էր նույն նախագիծը, որը ևս չէր կայացել, քանի որ համապատասխան թվով խորհրդի անդամներ չէին գրանցվել: