ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՅ ԴԱՏԻ ԳՈՐԾՉԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԳԵԼԵԼԸ ՀՀ ՎԵՐԱԴԱՍԻ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՆՇԱՆՆ Է
14.07.2022 20:54

      ՔԱՂԱՔԱԿԱՆ    

ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ  

Այսօր հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, Հայ Դատի գործիչ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է օդանավակայանում, ինչի մասին Փափազյանը հրապարակային գրառում է արել՝ նշելով․

«Սիրելի բարեկամներ, Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ երեկ արգելվել է իմ մուտքը Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանի մեջ համարվել եմ անբաղձալի տարր: Ոստիկանությունն ուղեկցել է ինձ դեպի վերադարձի օդանավ, երբ դեռ նոր էի հասել Երևան, ուր իմ մուտքը կասեցրին և անձնագիրս վերցրեցին: Գիտեի, որ Ադրբեջան եւ Թուրքիա մուտքս արգելված է և հիմա իմացա նաև, որ արգելված եմ Փաշինյանի Հայաստանի մեջ ... Հայաստանի, հայության ու Հայ Դատի համար 40 տարվա պայքարից հետո նման կացության «արժանանալն» ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը հավելյալ փաստ է, որ այն իրեն տրված պատասխանատվության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է, երբ իր ոստիկանությունից պահանջում է Հայ Դատի գործչի վտարումը, բայց պատկերացնու՞մ էք այս փոքրիկ ղեկավարը՝ Էրտողանի եւ Ալիեւի դիմաց: Ուշ կամ շուտ, Հայաստանի ժողովուրդը կհամոզվի, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարից, որ ամեն ճիգ գործադրում է թուլացնելու Հայաստանը: Սփյուռքը նույնպես հասկանում է: Բայց արդեն ժամանակն է ասելու. կանգ ա՛ռ»։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր նաև հանդիպել Արցախի իշխանությունների հետ հանդիպած Փարիզի քաղաքապետի հետ: Փափազյանի մուտքի արգելքն այսօր դատապարտել են բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ՝ համարելով տեղի ունեցածը որպես ՀՀ վերադասի հոգեվարքի, ընդդիմության հանդեպ ունեցած սարսափի նշան: