ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ «ԽԱՂԱՂՎԱԾ» ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ԿԱՇԽԱՏԻ ՆՐԱ ՀԵՏ ԿՈՈՐԴԻՆԱՑՎԱԾ
07.07.2022 20:19

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱՍՏԸ՝ ՀՀ ԱԱԾ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԿՎՈՂ

Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ ՔՊ ներկայացուցիչ Ռուբինյանը դռնփակ հանդիպումներով պայմանավորվել է, որ սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, նաեւ երկու երկրների միջեւ օդային տրանսպորտով բեռնափոխադրումների համար: Այս մասին հայտնելով այսօր՝ հուլիսի 7-ին, կայացած ՀՀ կառավարության նիստի սկզբին՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հիմա շատ կարեւոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետեւ այդ աշխատանքից է կախված պայմանավորվածությունների իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասել նա:

Հայ ժողովրդի համար մեծագույն անպատվություն է Թուրքիային՝ որպես միջազգային հանցագործ, ցեղասպանագործ երկրի սահմանակից լինելը: Պարբերաբար հրապարակվող սոցհարցումները վերահաստատում են, որ թուրքական օրակարգը մերժելի է հայ ժողովրդի համար, սակայն Թուրքիան՝ ի դեմս Չավուշօղլուի շարունակում է ՀՀ վարչախմբից ակնկալել համարձակ քայլեր՝ սեղմ ժամկետում: Եվ իշխող ՔՊ-ի վերադասը գիտակցելով, որ հոսանքին հակառակ է գնում, ի հեճուկս հանրային կարծիքի, տարբեր ամբիոններից տարածում է թրքահաճո ելույթներ, ամեն անգամ ասպարեզ նետելով ժողովրդի հիասթափությունը խորացնող մի նոր եզրույթ: <<Խաղաղության>> օրակարգը զուգորդվում է՝ շարունակական սպառնալիքներով: Պաշտոնական Անկարան ակնկալում է, որ հայրենազրկված հայերը հրաժարվեն պահանջատիրությունից և Ցեղասպանության դատապարտումներից: <<Խաղաղվել>> թշնամու հետ, այս դեպքում նշանակում է՝ ուրանալ ոչ միայն այն 1,5 մլն նահատակներին ու նրանց գումարված Արցախյան պատերազմների անմահացած հերոսներին, այլև ուրանալ հայրենիքը, որը կորցրել ես: 

Հավելենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը խորացրել է կասկածները, որ այդկերպ ՀՀ վարչախումբը դյուրացրել է դեպի Հայաստան թուրք գործակալների ճամփան: Վերջին շրջանի հայտարարություններն էլ հիմնավորում են, որ Թուրքիան համատեղ Ն. Փաշինյանի՝ պայքարում է ՀՀ ընդդիմության դեմ՝ նրան համարելով ռևանշիստ: Թշնամու հետ խաղաղված Փաշինյանի այսօրվա հայտարարությունն էլ թշնամու հետ դռնփակ հանդիպումներին զուգընթաց՝ նրա հետ կոորդինացված գործելու, պետական դավաճանության հերթական փաստն է՝ պարտակվող ՀՀ ԱԱԾ կողմից: Ընթացող ստվերային գործընթացներով Փաշինյանը փուլ առ փուլ ջնջում է նախկինների օրոք գրանցված հաղթանակների արդյունքները, խորացնում՝ 2020թ. հայ ժողովրդի չսպիացած վերքերը…

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում