ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՈՉ ԹԵ ԱՍՈՒԼԻՍ, ԱՅԼ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ ՄԵԿ TV-Ի ՀԵՏ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՑԵՐ «ՄՈՒՐԱՑԻՆ» ԱՅԼ ԶԼՄ-ՆԵՐԻՑ
07.07.2022 19:43

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Գլխավոր նպատակն էր՝ հայտնել Բերձորի բնակավայրերի հավանական հանձնման մասին

Հունիսի 27-ին հերթական անգամ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխան տալով մեկ TV-ի հետ՝ այն մատուցեց իբրև առցանց ասուլիս ԶԼՄ-ների հետ: Ինքնախաբկանքը վատ երևույթ է, առավել ևս երբ դրան դիմում է վարչապետը: Ըստ աշխարհում ընդունված կանոնների՝ վարչապետի մամլո ասուլիսը նախ՝ ա/ կազմակերպում և վարում է նրա մամլո խոսնակը, որը ՀՀ վարչապետը չունի, բ/ ասուլիսին ներկա են լինում տարբեր ԶԼՄ-ներից ներկայացուցիչներ, մինչդեռ տվյալ դեպքում ներկա է եղել ընդամենը մեկ TV-ի լրագրող, որն էլ միայնակ հարցեր է ուղղել: Ստացվում է, որ կայացել է ոչ թե ասուլիս, այլ հարցուպատասխան վարչապետի և 1 հեռուստաալիքի միջև: Հարց է ծագում, թե ինչու՞ են կառավարությունից մասսայական հաղորդագրություններ ուղարկել այլ ԶԼՄ-ներին՝ ակնկալելով ստանալ հարցեր:

Նման հաղորդագրություն ասուլիսի կեղծ քողի ներքո կառավարության պաշտոնական նամակով ստացել է նաև «Գործընթաց» թերթը, սակայն նման դեպքում մեր թերթի սկզբունքային դիրքորոշումն է՝ չմիջամտել այլ ԶԼՄ-ի վարած հարցազրույցի, տվյալ դեպքում Հ1-ի և վարչապետի միջև հարցուպատասխանին…: Հարցեր ուղարկելը նման դեպքում նշանակում է՝ ուղղորդել Հ1-ին, միջամտել նրա հարցազրույցին: Այլ կերպ դա հասկացվում է այսպես. Հ1-ն անկարող է հարցեր կազմել վարչապետին տալու, հարցեր են «մուրում» այլ ԶԼՄ-ներից, որ մի կերպ կայացնեն ֆեյք «ասուլիսը», և ըստ էության կայացել է  վարչապետ-Հ1՝ հարցազրույցն այլ ԶԼՄ-ներից «գողացված» հարցերով՝ արհեստական հետաքրքրություն ապահովելու հանրային պահանջ չվայելող հարցազրույցին:

Այս անգամ խորամանկությունը չհաջողվեց, քանզի տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտեցին և չուղարկեցին հարցեր: Որքանով պարզ դարձավ հարցազրույցի ընթացքում, դրա գլխավոր նպատակն այն էր, որ Փաշինյանը հայտներ ժողովրդի թիկունքում հերթական դավադիր գործարքի մասին, որը գուժում է Բերձորի միջանցքին գտնվող բնակավայրերի հավանական հանձնման մասին:…Փաշինյանն իր պարտքը համարեց դրա մասին հայտնել հայ ժողովրդի գրպանից սնվող Հ1-ի միջոցով, քանզի դրա միջոցով միաժամանակ կարելի է հողհանձնման պատրաստակամության մասին հրապարակավ հայտնել Ալիևին:

Ամբողջական հոդվածը տե՛ս՝ ,,Գործընթաց,, թերթի թիվ 321 համարում