ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԵՐՁՈՐԻ ՀԱՆՁՆՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՈՒՅՆԶԳՈՒՅՆ ՀԱԳՈՒՍՏ, ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՆՀՈԳ ԱՅՑԵՐ
07.07.2022 19:20

     ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺԱՄԱՆՑ    

Աննայի տարածած լուսանկարներից ակնհայտ է, որ բազմահազարանոց ֆրանսահայ համայնքին չի հետաքրքրել իր այցը

Մինչ Ն. Փաշինյանն՝ իբրև վարչապետ, հայտնում էր Բերձորի միջանցքի հավանական հանձնման գույժը, նրա քաղաքացիական կինն՝ Աննա Հակոբյանն, իր զգեստապահարանի ամենաբազմագույն շրջազգեստով զբոսաշրջային անհոգ այցեր էր կատարում Ֆրանսիայի Նիցցա, Կանն և այլ քաղաքներ: Նրա անթաքույց ժպիտից կարելի էր կարծել, թե հպարտ է ամուսնու հերթական հողհանձնումներով, պատրաստ է անգամ «կտրել» Բերձորի հանձնման ժապավենը: Ինքն իրեն լուսաբանելով իր սոցցանցային էջում՝ վարչապետի կինը տարածել է լուսանկարներ, որոնցից ակնհայտ է, որ բազմահազարանոց ֆրանսահայ համայնքին չի հետաքրքրել նրա այցը: Բացի մի քանի մշտական ուղեկցորդից, 3-4 պաշտոնյաներ են ուղեկցել նրան՝ արարողակարգի պարտադրանքով:

Հարց է ծագում, թե արդյո՞ք Աննան կհասցնի իր ամուսնու կողմից հայկական հողերի մաս-մաս հանձնմանը զուգահեռ՝ ցուցադրել զգեստապահարանի բոլոր նորահայտ հագուստները՝ հնարավորինս բազմագույն և աբստրակտ պրինտներով, հաստագլուխ պատկերներով, անհայտ տարազի նախշերով և այլն:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթի թիվ 321 համարում