ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՔՊ-Ն «ԲԱՐԻԿԱԴԱՎՈՐՎՈՒՄ Է»
30.06.2022 19:35

      ՔԱՂԱՔԱԿԱՆ    

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԱՆՑԱԿԵՏԸ՝ «ԹԱՏՐՈՆԻ ՏՈՄՍԱՐԿՂԻ» Է ՎԵՐԱԾՎԵԼ՝ ԱՊԱԿԵՊԱՏ «ՎԱՐԱԳՈՒՅՐՈՎ»

Ազգային Ժողովի Բաղրամյան անցակետում, որը քաղաքացիների մուտքի համար է նախատեսված, ըստ երևույթին, օգոստոսի 2-ին «Դիմադրության» շարժման նոր փուլին ընդառաջ՝ նոր ապակեպատ «վարագույր» է ավելացել, որը նաև ունի թատրոնի տոմսարկղերին համանման մի փոքր բացվածք՝ տոմսերի վաճառքի համար նախատեսված:

Եթե հաշվի առնենք, որ ԱԺ դահլիճում զարգացող սցենարները և հնչող ելույթները հաճախ թատերական ժանրի են, ԱԺ նորացված անցակետը, կարծես, հարմարեցվել է նրան, որ այցելուն թակելով ապակուն, նրա նեղլիկ «ճեղքից» պատվիրի «տոմս»: Վերջին շրջանում. սակայն, պետք է նկատի ունենալ հավանական ձանձրույթը, քանզի դահլիճում 1 կուսակցություն է՝ ՔՊ-ն, որն էլ երբեմն ծափահարում է ինքն իրեն՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով իրեն դիտող, բայց չծափահարող ժողովրդին:

Ավելին, իշխող ուժը ժողովրդական ընդվզումներին խիստ «ժողովրդավարական» ժեստով է արձագանքել՝ զոդելով դարպասները, ժամանակ առ ժամանակ էլ նռնակներ են տեղադրում հանրային կոչվող այգում, իսկ անցակետի ապակեպատումը վկայում է, որ օգոստոսի 2-ին ընդառաջ ոչ միայն ՔՊ-ն է «բարիկադավորվել», այլև ՊՊԾ-ն հոգացել է սեփական անվտանգության խնդիրն՝ իրեն առավել պաշտպանված զգալով թափանցիկ ապակու հետևից:

Նշենք, որ ԱԺ-ում ՔՊ-ն մտադիր է դիմել հակասահմանադրական քայլի՝ որպես 1 կուսակցություն զրկել մյուս քաղաքական ուժերին՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից, ինչը հակացուցված է ոչ միայն ժողովրդավարական, այլև բռնապետական ռեժիմների դեպքում: Ակնհայտ է, որ իշխանությունը խիստ մտահոգված է և փորձում է կանխել ընդդիմության կողմից վարչապետի իմփիչմենտը, ինչին կդիմեր ցանկացած երկրի ընդդիմություն, եթե մտադիր է երկիրը փրկել շարունակական հողհանձնումներից:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 320 համարում