ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը
26.06.2022 23:12

      ԿՐԹՈՒԹՅՈՒՆ     

Հնարավոր մասնակիցների ցանկը, ընթացակարգն ու ժամկետն՝ ըստ ԳԹԿ-ի

Ըստ ԳԹԿ հաղորդման՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը կկայանա բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունելությունը: Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝

  • օտարերկրացիները,
  • օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
  • ս/թ ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվողները։

Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։ Ընդունելության հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննություններ և մասնակցելով լրացուցիչ (թափուր մնացած տեղերի) մրցույթին։ Հայտագրումը ավարտվում է հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին։