ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հաջորդ հանրահավաքը կկայանա հուլիսի 1-ին
25.06.2022 11:45

      ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ    

Հընթացս իրականացնում են կազմակերպչական մի շարք աշխատանքներ շարժումն ընդլայնելուն ուղղված 

Ընդդիմությունը հայտարարել է շարժման նոր մարտավարության մասին․ փողոցային պայքարը շարունակվելու է՝ որոշակի փոփոխությունների ենթարկվելով, դրան զուգահեռ՝ քայլեր են ձեռնարկվելու շարժումն ամբողջ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ընդլայնելու ուղղությամբ։ Ներկայում առաջնորդվում են հետևյալ  ֆորմատով՝ չորեքշաբթի օրերին կազմակերպել քննարկում, իսկ ուրբաթ օրերին՝ հանրահավաք, իսկ եթե շաբաթվա ընթացքում կլինեն հրատապ միջոցառումներ, ապա այդ մասին հավելյալ կտեղեկացնեն մասնակիցներին: Երեկ՝ հունիսի 24-ին կայացավ հերթական բազմամարդ հավաք-երթը, որն ամփոփվեց Ֆրանսիայի հրապարակում: Շարժման համակարգողներից Իշխան Սաղաթելյանը հայտնեց.

«Չորեքշաբթի օրը՝ ժամը 19.30, հավաքվում ենք, բովանդակային քննարկում ու զրույց է տեղի ունենալու շարժման անդամների հետ, իսկ հաջորդ հանրահավաքը՝ հուլիսի 1-ին՝ ժամը 19.30 այս հրապարակում։ Շաբաթվա ընթացքում կրկին տեղի կունենան ակցիաներ, այցելություններ, որոնց մասին ևս կտեղեկացնենք։ Բանաձևը հետևյալն է՝ մեր հանրահավաքները, երթերն, ակցիաները շարունակվում են, դրան զուգահեռ մենք իրականացնում ենք կազմակերպչական մի շարք աշխատանքներ շարժումն ընդլայնելու, նոր թափով ավելի մեծ և վճռական ու կարևոր պայքարի պատրաստվելու համար»,– ասաց նա։