ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՐՈՒՑՈՒՄ Է ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
22.06.2022 13:39

     ՀԻՄՆԱԽՆԴԻՐ     

ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է, ՈՐ ՊԱՐԱՊ ԿԱՌՈՒՅՑ Է, ՉԳԻՏԻ, Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ

2016 թ. ի վեր իրականացվել է համայնքների խոշորացման 72 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվել է 72 համայնք: Այս առումով ամենածավալուն գործընթացն իրականացվել է 2021 թ.-ին՝ 441 համայնքի խոշորացմամբ, արդյունքում ձևավորվեցին 36 նոր վարչատարածքային միավորներ: Վերջերս կրկին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ՀՀ կառավարության հետ մեկտեղ, առանց հիմնավորելու հրատապությունը, անհրաժեշտությունն, ԱԺ արտահերթ նիստով անցկացրեց հերթական փոփոխությունը, որի համաձայն՝ կձեւավորվի 5 համայնք՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Լոռու մարզի Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան՝ ընդհանուր 141 բնակավայրով:

Խոշորացնել արդեն իսկ խոշորացված համայնքը ապացույց է առ այն, որ ՏԿԵ նախարարությունը ձևական կառույցի է վերածվում, որը պարապությունից համայնքների խոշորացման ծրագիրը, կարծես,  վեր է ածել ամենամյա տարեկան պլանային ծրագրի: Սա անկայունություն հարուցող գործելաոճ է:

Նույն օրենսդրական փաթեթով համայնքներում վերացվելու է գլխավոր ճարտարապետների ինստիտուտը: Սահմանվում է ավագանու խմբակցությունների գործավարների եւ փորձագետների թվաքանակը՝ կախված խմբակցության ավագանու անդամների քանակից: Ըստ այդմ՝ մինչեւ 7 անդամ ունեցող խմբակցությունը կունենա մեկ գործավար, 7-ից ավելի անդամ ունեցող խմբակցությունը՝ մեկ գործավար եւ 1 փորձագետ: Անդրադարձ է արվել ավագանու նիստը հրավիրելու և վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակին: Գործող օրենքում այդ իրավասությունն ունեն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը: Սակայն, չի բացառվում, որ համայնքի ղեկավարի բացակայության ընթացքում առաջանա ավագանու նիստ հրավիրելու անհրաժեշտություն, ուստի, ըստ առաջարկվող կարգավորման, նիստը կկարողանա վարել նաեւ համայնքի աշխատակազմի ղեկավարը: Այս առաջարկը՝ որպես խնդրահարույց, պետք է քննարկվեր: Թեմայի շուրջ հրավիրած լսումներից անմիջապես հետո գերարագ կարգով ՔՊ-ն ամբողջությամբ ընդունել է օրենսդրական փաթեթը:

Առավել մանրամասն` ,,Գործընթաց,, թերթի թիվ 319 համարում