ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԵՐՈՍՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆ Է՝ ԳՈՐԾԸ ՎԱՐԻ ԱԱԾ-Ն
16.06.2022 20:31

     ԻՐԱՎԱԿԱՆ    

ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՔՐ.ԳՈՐԾԵՐՈՎ ՔԿ-Ն՝ Ի ԴԵՄՍ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ Է: ՆՐԱ ԴԵՄ ՏՐՎԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ 

Հաշվի առնելով, որ Արգիշտի Քյարամյանը պատերազմի օրերին ԱԱԾ տնօրեն էր, ներկայում՝ ՔԿ ղեկավար,  պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն, առավել ևս նրա հետ վերջին տխրահռչակ հանդիպումից հետո, երբ Քյարամյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մոր` Կարին Տոնոյանի խոսքով ասած՝ փողոցային պահվածք էր դրսևորել, ծնողները բացարձակ վստահություն չունեն նրա հանդեպ:  Ըստ Կ. Տոնոյանի՝ Քյարամյանը փորձել էր ծնողներին կանչել անձնական հաշվեհարդարի, որոշ մայրեր, այդ թվում` Տոնոյանը, չհանդուրժելով այդ տեսարանը, դուրս են եկել նրա կաբինետից: 

Հատկապես՝  2020թ. պատերազմին առնչվող քր.գործերով քննչական մարմինը չի կարող ղեկավարել անձ, որն այդ նույն պատերազմին մասնակից է եղել և բացառված չէ, որ իր վարքը ևս կարող է դառնալ քննության առարկա: Ակնհայտ է, որ առկա է շահերի բախում: Ծնողներն ակնկալելով օբյեկտիվ և լիարժեք քննություն՝ պահանջում են, որ քր.գործ հարուցվի ոչ թե սոսկ Քր. օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, այլև գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299-րդ հոդվածով՝ ԱԱԾ կողմից: «Ծնողների մի քանի խմբերի, ինչպես նաև փաստաբանների կողմից դատախազություն են ներկայացվել հանցագործության վերաբերյալ հաղորդումներ, քանի որ Նիկոլ Փաշինյանը դիտավորությամբ կատարել է այնպիսի արարքներ, որոնք օգնել են թշնամի պետությանը, որ նրանց զինված ուժերը վերադառնան Արցախի ազատագրված տարածքներ և նույնիսկ ներխուժեն ՀՀ սուվերեն տարածք: Մեր համոզմամբ՝ կատարվել է առերևույթ պետական դավաճանություն: Այդ հիմքով գործ հարուցելու համար կան բոլոր փաստերը»,- նշել է Կարին Տոնոյանը:

Ծնողներին ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել է, որ Փաշինյանը կհարցաքննվի, դատախազի կողմից կա ցուցում:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ԱԺ–ում Փաշինյանը հայտարարել էր՝ «պատերազմը կարող էինք կանխել, որի արդյունքում կունենայինք նույն արդյունքն, իհարկե, առանց զոհերի»: Այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների տասնյակ ծնողներ միջնորդել էին Գլխավոր դատախազություն, որ զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչեն, ինչը բավարարվել է:

Հոդվածն ամբողջությամբ տե՛ս «Գործընթաց» թերթի թիվ 319 համարում

Հ.Գ. Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ կայացել է բողոքի ակցիա, որի ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված զիծառայողների ծնողները նշել են, որ միջնորդություն պիտի ներկայացվի, որ դատախազությունը քր. գործը փոխանցի ԱԱԾ-ին։ Միաժամանակ ներկայացրել են հաղորդում հանցագործության մասին. խոսքը վերաբերվում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրա ոչ պատշաճ պահվածքի մասին։ Եթե ծնողները չխառնվեին, այդ հանդիպման ժամանակ նույիսկ ծեծկռտուք կարող էր լինել՝ ըստ ականատեսների պնդման։