ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲՈՂՈՔԻ ԵՐԹ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ
12.06.2022 00:53

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ    

«Դիմադրություն» շարժում. Հետքայլ չկա, շարժմանը նոր թափ հաղորդելու մարտավարական փոփոխություններ են սպասվում

Հունիսի 11-ին «Դիմադրություն» շարժման երիտասարդները բողոքի ակցիա իրականացրին երթով շարժվելով ՀՀ դատախազության շենք, ուր ձեռնաշղթաներ հագնելով՝ խորհրդանշեցին իրենց բողոքի ձայնն՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների: Երիտասարդները կրում էին «Բանտը դավաճանների տեղն է», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Բանտը Նիկոլին, ազատություն՝ քաղբանտարկյալներին» վերտառությամբ  պաստառներ: Ակցիայից հետո երիտասարդները երթով հասան Ֆրանսիայի հրապարակ: 

«Դիմադրություն» շարժման համակարգողներից Իշխան Սաղաթելյանը վերահաստատել է, որ որևէ պարագայում հետքայլ չեն անելու. «Հիմա տարբեր ուժերի և անհատների հետ շատ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք՝ Շարժմանը նոր թափ հաղորդելու, այս ձեռքբերումներն արձանագրելուց հետո Շարժումն ընդլայնելու ուղղությամբ։ Առաջիկայում այս մասին ավելի ծրագրային կխոսենք:…Գտնում ենք, որ այն, ինչ մինչև հիմա արել ենք, շատ արդյունավետ էր… հնարավոր է մեր քայլերի ու գործողությունների մեջ լինեն փոփոխություններ:…Ասել եմ և ասում եմ` Նիկոլին պետք է հեռացնել առանց արյուն։ Ինչքան արյուն նա թափել է հերիք է»:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում