ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Վաղը Լավրովին կտեղեկացնեն, որ Փաշինյանը՝ որպես բանակցող, չի արտահայտում հայ ժողովրդի կամքը
08.06.2022 18:57

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ    

..Իսկ ժամը 19:30-ին օրը կամփոփեն Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքով

Հունիսի 10-ին նախանշված է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Երևան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը: Ի դեպ, նա Երևան է ժամանել Անկարայից՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո։ Նախատեսվում է, որ հունիսի 9-ին տեղի կունենան Սերգեյ Լավրովի հանդիպումները ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ վարչապետի ու ՀՀ նախագահի պաշտոնները զբաղեցնող անձանց հետ, որից հետո նա կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ 

Նշվածի կապակցությամբ Դիմադրության շարժումը նախանշել է որոշակի քայլեր, որոնց մասին Իշխան Սաղաթելյանը գրառում է արել՝ տեղեկացնելով. <<ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում եւ ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։ Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները: Ուստի վաղը` հունիսի 9-ին, ժամը 09:00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի>>: 

Բացի այս, Դիմադրության շարժման պաշտոնական աղբյուրի տեղեկությամբ՝ վաղը ժամը 19:30-ին կրկին հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի:

,,Գործընթաց,, թերթ