ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԸՆԹԱՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
30.05.2022 20:00

      ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ   //   ՀԱՆՐԱՀԱՎԱՔ      

Արյունոտ բախումներից ու կիրառված բիրտ ուժից հետո բողոքի ու խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվելու են նոր թափով

Ընթանում է այսօր 19։30-ին նախանշված հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում: Ինչպես հայտնում են կազմակերպիչներն, առաջիկա ծրագրերում շարունակելու են բողոքի ամենօրյա ակցիաներն ու խաղաղ անհնազանդության տարբեր միջոցառումները։ 

«Դիմադրության» շարժման հետևորդներն այսօր՝ մայիսի 28-ին այցեր կատարելով պետական գերատեսչություններ, փորձել են որոշակիացնել նրանց դիրքորոշումն ընդդիմության հրապարակած փաստաթղթի հանդեպ, որի հիմնաթեզն այն է, որ Արցախը որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում: Ի պատասխան՝ իշխանությունը ողջ ուժային ռեսուրսը դուրս է բերել՝ ընդդեմ բազմահազար այլախոհների. հրահրվել են սադրանքներ, կիրառել բիրտ ուժ, այդ թվում՝ պատգամավորների հանդեպ, գրանցվել են արյունոտ բախումներ: Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների մի քանի հարյուր մասնակից, 3 ոստիկան՝ տեղափոխվել բուժօգնության: Հընթացս գրանցվել են ակցիաների մասնակից պատգամավորների ազատ տեղաշարժի խոչընդոտման փաստեր:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում