ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԴՌՆՓԱԿ ՀԱՎԱՔ. ԲՌՆԱՊԵՏԻՆ ,,ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ,, ԿՈՉԵԼԸ ՍԱԴՐԱՆՔ Է
20.05.2022 19:07

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Դեսպանների և ցուցակագրված ՔՊ-ականների հավաքին ընդդիմադիր պատգամավորների, լրագրողների մուտքը խոչընդոտվել է: Փաշինյանը շենք է մտել հետնամուտքից

Հայաստանում մի խումբ օտարերկրյա պաշտոնյաների և իշխանականների մասնակցությամբ «ժողովրդավարության հայկական ֆորում» կեղծ վերտառությամբ հավաք է իրականացվել «Մարիոթ» հյուրանոցում՝ արժանանալով բակում հավաքված հազարավոր քաղաքացիների սուլոցներին,  ամոթի ու հանրային պարսավանքի: Որպես կանոն, եթե հավաքը դռնփակ է, չարժե տարածել տեսանյութեր, քանզի եթե դրանք սադրիչ բնույթ կրեն՝ հակասելով իրական փաստերին, հասցեատերը զրկված կլինի դրան պատասխանելու հնարավորությունից: Մինչդեռ  այս կանոնը, պարզվեց, 0 արժեք ուներ իբր միջազգային իրավապաշտպան կազմակերպություն կոչվող, իրականում ֆինանսապես օտար երկրից կախված և ըստ կանխատեսելի շահերի գնահատականներ հնչեցնող «Freedom House»-ի, ինչպես նաև իր իշխանամետ գնահատականներով հայտնի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համար: Ինչպես «Գործընթաց» թերթը ճշտեց ԻՔՄ-ից, ֆորումի մասնակիցների ցուցակը կազմել էր Հայաստանում առանց հեռախոսահամարի գործող «Freedom House»-ը, որի ոչ մի կոնտակտ հայտնի չէ անգամ տեղեկատուներին: Եվ սա համարվում է իրավապաշտպան կազմակերպություն: Ինչևէ…

Նրա կազմած ցուցակից բացարձակ դուրս էին թողնվել ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: Հյուրանոցի բակը, հրապարակը լի էր մեծաքանակ ոստիկանական ուժերով՝ բռնապետության բոլոր նախանշաններով հանդերձ, մինչդեռ դռնփակ հավաքի մասնակիցները ներսում զբաղված էին «ժողովրդավարական» ինքնախաբկանքով:  Ոստիկանների բազմաշերտ շղթան հաղթահարելով՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների պատգամավորները փորձեցին մտնել ֆորումի անցկացման վայր: Շենքի այն դահլիճում, ուր տեղի էր ունենում դռնփակ ժողովը, նրանց թույլ չտվեցին ներս մտնել: Հընթացս եղավ քաշքշուկ դահլիճից դուրս եկած ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և նրա այլ ուղեկիցների հետ: Նշենք, որ մասնակիցների ցուցակները «Freedom House»-ը համաձայնեցրել էր Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) հետ: «Տրամադրվել է ցուցակ, և ցուցակի մեջ միայն կառավարող ուժի ներկայացուցիչների անուններն են եղել, ոչ մի ընդդիմադիր պատգամավորի անուն չի եղել: Դա՞ է իրենց ժողովրդավարությունը»,- միջոցառման կազմակերպիչների հետ իր զրույցից ստացած տեղեկությունները ժողովրդին փոխանցեց Արամ Վարդևանյանը:

«Shame, shame (ամոթ)» անգլերեն վանկարկումներով, «Առանց Նիկոլ Հայաստան» կոչերով պատգամավորները դահլիճի մոտ փորձեցին բարձրաձայնել առերևույթ ապօրինությունը, որին անհաղորդ մնացին ներսում ինքնամեկուսացած «ժողովրդավարները»: Պատգամավորներն ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեցին տիրող խայտառակ իրողությունը: Նշենք, նաև, որ մինչ այս նաև բազմաթիվ լրագրողների էին խոչընդոտել՝ մտնել ներս՝ լուսաբանելու խիստ «Ժողովրդավարական» մթնոլորտը, ինչն արգելվեց՝ բռնապետական ռեժիմին բնորոշ բոլոր կանոններով:

Հ. Գ. Վերոնշյալ ֆորումին Փաշինյանը «Մարիոթ» հյուրանոց է մտել հետնամուտքից, նրա և այլ պաշտոնյաների մուտքը շենք ուղեկցվել է սուլոցներով, «ամոթ», «Նիկոլ, դավաճան»  և այլ վանկարկումներով: Այդ վանկարկումներն են ուղեկցել նաև ՀՀ նախագահի հետ Լիտվայի նախագահի հանդիպմանը, հավաքված բազմությունը քայլերթներով Մատենադարանի մոտ, Հանրապետության հրապարակում հստակ փոխանցել է այն ուղերձը, որ օրվա իշխանությունը չի արտահայտում ժողովրդի կամքը, չունի որևէ լեգիտիմություն:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում