ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ
Փակվելու են այն վարչական շենքերի մուտքերը, որոնք կսպառնան գործից ազատել այլախոհներին
Քիչ առաջ «Դիմադրության» շարժման հերթական բազմամարդ հավաքի մասնակիցները դադարեցրին ՀՀ կառավարության թիվ 3-րդ շենքի մուտքերի արգելափակումն, ինչպես երեկ արվել էր Երևանի քաղաքապետարանի դեպքում: Շարժման հետևորդներն այսկերպ հակադարձում են ստացվող այն տեղեկություններին, որ իշխանությունը սպառնում է ազատել աշխատանքից այլախոհ աշխատակիցներին:«Եթե որեւէ նախարար փորձի աշխատանքից ազատել մեզ ողջունող աշխատակիցներին, էսքան մարդով կգանք իր տուն, նաև կաբինետ»-իր խոսքում հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Ի դեպ, կառավարության շենքից ցուցարարներին ողջունող աշխատակիցների լուսանկարներ էր հասցրել հրապարակել ՀՀԿ-ական, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման հետևորդներն այսօր խաղաղ երթով անցել են Հանրապետության հրապարակի Կառավարական շենքերով, որոնք արդեն իսկ ամբողջովին շրջափակված էին ոստիկանական մեծաքանակ ուժերով: Ոստիկանների կողմից նշյալ շենքերի շրջափակմանն, ըստ էության «միացան» նաև «Դիմադրության» շարժման մասնակիցներն, ապա որոշ ժամանակ անց դադարեցրին շրջափակումը՝ շարունակելով երթը: Մինչդեռ ուժայինները շենքեր շրջափակելու գործում առավել սկզբունքային են, նրանց «ակցիաները» շուրջօրյա են: Երեկոյան ժամը 20-ին կրկին հանրահավաք կլինի Ֆրանսիայի հրապարակում:
«Գործընթաց» թերթ