ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԱՐՍԱՓ ԺՈՂՈՎՐԴԻՑ. Կառավարության նիստերը՝ հսկում են ուժայինները, ԱԺ մուտքում նռնակներ են
13.05.2022 13:50

     ՔԱՂԱՔԱԿԱՆ     

ՈՒ՞Մ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ԱՅԴ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՆՍՏԱԾ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

Երեկ հետաձգված և այսօր կայացած ՀՀ կառավարության նիստը հերթական անգամ ապացուցեց, որ ժողովրդից սնվող, բայց նրա շահերը սպասարկելում անպիտան իշխանությունը սարսափում է ժողովրդի այն ցասումից, որի առերևույթ դրսևորումներն են ամենօրյա բողոքի և իրազեկման ակցիաները: Իրականում մի մեծ զանգված էլ ոչ առերևույթ, բայց նույնքան խոր ցասում ունի իշխանության վարած ուղեգծի դեմ, որը բանակցում է օտարների հետ մեր հանրային օրակարգից դուրս հարցեր՝ վերահաստատելով իր ոչ լեգիտիմ լինելը:

Գիտակցելով առերևույթ և ոչ առերևույթ բողոքական զանգվածների իշխանափոխության պահանջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանուն իր աթոռի պատրաստ է ուժայիններին դրդել ժողովրդի դեմ  անկանխատեսելի գործողությունների: Այս համատեքստում գրեթե ամենօրյա ռեժիմով ուժային կառույցները շահագործվում են վարչախմբի թիկնազորի դերում, մինչդեռ պետք է ծառայեին հանրային իրավապաշտպան գործունեությանը, ինչին կոչված են: Ի հեճուկս իրենց կոչման՝ ոստիկանական տարբեր ստորաբաժանումներից բազմաթիվ ծառայողներ ավտոբուսներով լի՝ կայանում են կառավարության շենքի մոտ, իսկ հարյուրավոր ոստիկաններ արգելափակած են պահում ժողովրդի առջև կառավարության շենքն անգամ այն դեպքում, երբ չկա բողոքի ակցիա հրապարակում: Եթե նշյալ շենքերում նստող բարձրաստիճան պաշտոնյաները ծառայեին ժողովրդին, ստիպված չէին լինի վախի նման ապրումներ ունենալ  ժողովրդի հանդեպ, որի մուծած հարկերով սնվում են և սնում ոստիկաններին մոտակա փոստի բաժանմունքում պահեստավորած սննդով:

Նույնկերպ, անբավարար համարելով ԱԺ-ի դարպասները զոդելը՝ որպես ժողովրդի առջև դռները հավերժ փակելու խորհրդանշական քայլ, վերջերս իշխանությունը նաև նռնակներ է տեղադրել ԱԺ-ի Բաղրամյան մուտքի արգելափակմամբ, որը միակն էր իբրև քաղաքացիներից դիմումներ ընդունելու մուտք: Եվ արդեն մոտ 10 օր է այս իրավիճակը շարունակվում է:

Առավել մանրամասն՝ ,, Գործընթաց,, թերթում