ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԱՐՉԱԽՈՒՄԲ, ԹԵ՞ ՀԱՆՑԱԽՈՒՄԲ
13.05.2022 12:38

     ԻՐԱՎԱԿԱՆ   //   

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՊԱՂ ԿԱԼԱՆՔԻ ՁԳՁԳՈՒՄԸ ԴՐԴՈՒՄ Է ԶՈՀԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԾԱՅՐԱՀԵՂ ՔԱՅԼԵՐԻ

Զոհված զինծառայողների ծնողները ՀՀ Դատախազություն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարության հիման վրա՝ այն անվանելով՝ ինքնախոստովանական ցուցմունք զանգվածային սպանության վերաբերյալ: Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե պատերազմը հնարավոր էր կանխել, կունենայինք նույն վիճակն՝ առանց զոհերի: Նշենք, որ 44-օրյա պատերազմի բազմադրվագ քրգործը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է Քննչական կոմիտե, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազի ցուցումները չէր կատարում և ընդհանրապես անգործություն էր ցուցաբերում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի որպես վկա, մինչդեռ զոհված զինծառայողների ծնողները պնդում են վարչապետին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջը, որի համար նոր միջնորդություն կներկայացվի: Տասնյակ ծնողներ ճանաչվել են նշյալ քրգործով՝ որպես տուժող, նրանց թիվը ավելանալու է: Զոհերի ծնողները պահանջում են՝ անհապաղ խափանման միջոց կիրառել, քանի դեռ Փաշինյանը չի լքել երկիրը: 

Երեկ նրանց աջակցելու համար դատախազության մոտ էին հավաքվել ամենօրյա բողոքի քայլերթներ իրականացնող բազմահազար քաղաքացիներ: Գլխավոր դատախազության դիմաց նրանց բողոքին աջակցող ,,Զարթոնք,, կուսակցության նախագահ,  Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը դեռևս 2020 թ. դեկտեմբերի 22-ին ավելի քան 430 փաստաբանների հետ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ:…Ի վերջո, 2021 թ-ի սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրգործ, որով առ այսօր ոչինչ հայտնի չէ, ավելին, 2020թ-ի դեկտեմբերից հետո բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել՝ ի վնաս մեր պետականության: Ներկայացրել են պահանջ այդ քրեական գործի շրջանակներում՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Գլխավոր դատախազ Ա. Դավթյանի հետ հանդիպումը զոհերի հարազատներին չի բավարարել: Հընթացս նրանք իրենց զավակների լուսանկարներով քայլերթ են իրականացրել Հանրապետության հրապարակում, Ազնավուրի հրապարակում՝ վանկարկելով. ,,Նիկո՛լ, մարդասպան,,: Ապա արյունոտ շապիկներ են դրել կառավարության դիմաց՝ հայտնելով, որ դա իրենց նվերն է Փաշինյանին և որ դրանց վրա իրենց զավակների արյունն է: 

Ի դեպ, ծնողների անվստահությունը բխում է շատ գործոններից, այդ թվում դրսևորվող խտրականության: Դիցուք, պատերազմի հազարավոր զոհերի համար պատասխանատու վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը հենց վերջերս վրաերթի ենթարկեց հղի կնոջը՝ փաստացի դառնալով 2 մարդու մահվան պատճառ, սակայն չկա որևէ անձ՝ կալանավորված այդ գործով: Մինչդեռ շարքային քաղաքացու կողմից նման միջադեպն անհապաղ կալանքի հիմք կդառնար: Դեպքի վերաբերյալ տարածված տեսանյութից ակնհայտ է, թե որքա¯ն է գերագնահատված բանակում չծառայած Փաշինյանի անվտանգությունը և որքա¯ն է ստորադասված հղի կնոջ մահը: Մի ողջ շարասյուն մեքենաներից մեկն անգամ հարկ չհամարեց կանգնել, մինչդեռ հատուկ կապով միմյանց հետ շաղկապված ավտոշարասյան վարորդները վայրկյանների ընթացքում կարող էին փոխպայմանավորվել, որ իրենցից գոնե մեկը կանգներ՝ մարդկային տարրական էթիկետից ելնելով: Սա նույնիսկ հեռու է կենդանական աշխարհում ընդունված վարքագծից և արտացոլում է վարչապետի ու նրա անմիջական շրջապատի, ուղեկիցների իրական կերպարը: Այս ,,բեսպրեդելը,, բխում է հենց պատերազմի մարդկային ու նյութական կորուստների մասով պետական պաշտոնյայի հանդեպ իրավապահների դրսևորած անպատժելիությունից: Հարց է ծագում, ժողովուրդը սնում է վարչախումբ, թե՞ պադավատներով հղփացած հանցախումբ:

Այս առումով հարկ է նկատել, որ վարչապետի կին Աննա Հակոբյանից  մինչև ՔՊ-ական կին պատգամավորներ, այդ թվում՝ Արփինե Դավոյանն ու Մարիա Կարապետյանը, որքան էլ ամոթալի է, չդատապարտեցին հղի կնոջ վրաերթը, քանզի դրա մեղավորը վարչապետի ավտոշարասյան ներկայացուցիչն է, ու քանի որ խոսքն ավտոշարասյան մասին է, գործին հանցակից է դառնում նաև վարչապետը՝ բազմաթիվ իրավական հանգամանքների ու գործոնների հիմքով: Աշխատավարձ-պարգևավճարից չզրկվելու համար ՔՊ-ական կանայք զերծ կմնան առերևույթ դեպքի դատապարտումից: Այսպիսիններին միայն իշխանությունը կորցնելու վախը կարող է անհանգստացնել, քանզի, օրինակ, Արփինե Դավոյանը դեռ 2018թ.-ին՝ իբրև այդ ժամանակ վարչապետի օգնական, ,,Գործընթաց,, թերթի հետ զրույցում նշել էր, որ ,,հեղափոխության,, համար հավաքագրած գումարների մի մասը չեն մուտքագրել հիմնադրամ, ինչն արդեն իսկ քրեական գործի հիմք է և իշխանափոխությունից հետո կարող է ընթացք ստանալ:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթի թիվ 317 համարում