ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակում կկայանա մեծ հանրահավաք
07.05.2022 23:56

      ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ   //   

Իշխանությունը ժողովրդի հետ խոսում է ,,նռնակներով,,. ԱԺ դարպասները փակ են, հանրային այգում դրվել են լուսաձայնային նռնակներ

Քիչ առաջ կայացավ «Դիմադրության» շարժման հերթական հանրահավաքը, որի մեկնարկին տեղի էր ունեցել համերգ: Ելույթներով ամփոփել են օրվա միջոցառումները՝ Երեւանում տեղի ունեցած կանանց եւ աղջիկների բազմամարդ երթը, դեպի Լոռու մարզ ավտոերթը, հանրահավաքը, Ապարան եւ Սպիտակ քաղաքներում հանդիպումները: Նշենք, որ Կանանց Երթի մասնակիցները քայլերթով անցել են մի շարք փողոցներով, այդ թվում՝ կանգ առել Կառավարական կեցավայրի մոտ, ելույթներ են ունեցել զոհվածների ծնողները: Երթը հասել է Բաղրամյան փողոց՝ ԱԺ֊ի մոտ, կանայք մանկական տակդիրներ են դրել ԱԺ֊ի դիմաց՝ նախատեսված ՔՊ֊ի 72 պատգամավորների համար, որոնք շատերի կարծիքով դիպուկահարների թիկունքում քողարկում են իրենց վախը։ Ի դեպ, այս տեսակետն առավել հիմնավորվել ու տարածվել է մայիսի 4-ին ԱԺ-ի մոտ իշխանության հրավիրած ուժայինների մեծաքանակ կուտակումներից, որոնց մի մասն էլ զինված էր վահաններով: Ավելին, ԱԺ բակում, որը հանդիսանում է հանրային այգի, իշխանության թողտվությամբ տեղադրվել են հանրորեն վտանգավոր՝ լուսաձայնային նռնակներ: Այս միջոցը հայ ժողովրդի դեմ առնվազն թշնամական է, կարծես, իշխանությունը չհայտարարված պատերազմի է ելել իր ժողովրդի դեմ: Միայն այն բանից հետո, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի կարճատև նիստն ավարտվեց՝ ԱԺ ընդդիմության կողմից ներկայացված Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջով, կարճ ժամանակ անց Փաշինյանը հեռացավ, նոր միայն ԱԺ-ի մոտ հավաքված իրազեկման երթի բազմահազար մասնակիցները կարողացան անցնել Դեմիրճյան փողոցով, թեպետ դա ևս բախումների մեծ ռիսկ էր պարունակում:

Հաջորդ օրը Երևանում 4 ուղղությամբ իրականացված երթերն՝ ի հաշիվ մեծաքանակ մասնակիցների. արգելափակեցին բազմաթիվ փողոցներ՝ վերահաստատելով Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը: Այսօր ինչպես նախորդած օրերին, շարունակվեց մեծաքանակ մասնակիցներով քայլերթը, որի ավարտին վերադարձան Ֆրանսիայի հրապարակ՝ շարունակելու հանրահավաքը։ Նշենք, որ քայլերթն ուղեկցվել է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Տեր ենք մեր հայրենիքին», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկումներով:

Վաղը՝ մայիսի 8-ին նախատեսված է ավտոերթ դեպի Գյումրի, որտեղ ժամը 13։00-ին տեղի կունենա հանրահավաք, իսկ Մայիսի 9-ին՝ Հաղթական եռատոնի օրը Ֆրանսիայի հրապարակում կկայանա մեծ հանրահավաք։

,,Գործընթաց,, թերթ