ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հայհոյանքի դեմ օրենք ընդունած Ալենի մայրը փորձելով թքել ժողովրդի վրա՝ թքել է իրենց երեսսրբիչի վրա
07.05.2022 21:05

    ՍԿԱՆԴԱԼ  //   

Խայտառակ միջադեպ, որը վերջակետ դրեց բյուջեից սնվող ԱԺ նախագահ Սիմոնյանի՝ իբրև բարձրաստիճան պաշտոնյայի կերպարին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Արցախի ու Հայաստանի պայքարի դուրս ելած բազմահազար ցուցարարների քայլերթները, որոնք հաճախ արժանանում են ոգեշնչող և միացում խորհրդանշող ողջույնների, այսօր անցնելով հերթական փողոցներից մեկով, ականատես են եղել խայտառակ միջադեպի. մի կին իր պատշգամբից փորձել է թքել փողոցով անցնող բազմահազար քաղաքացիների վրա, 2 փորձ է կատարել, սակայն իրականում նրան հաջողվել է միայն թքել սեփական պատշգամբի պարանից կախված՝ իրենց իսկ երեսսրբիչի վրա:  Դժգոհ անհաջող փորձից՝ նա միջնամատով անպարկեշտ ժեստ է արել, ինչը համազոր է ամոթալի հայհոյանքի: 

Եվ քանի որ Երևանը փոքր քաղաք է, կարճ ժամանակ անց պարզվել է, որ անպարկեշտ պահվածքի հեղինակը ոչ ավել, ոչ պակաս, հայհոյանքի դեմ օրենք ընդունած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է՝ Մարինե Հովհաննիսյանը, ինչի մասին ավելի ուշ հաստատել է հենց ինքը՝ Ալեն Սիմոնյանը: Ակնհայտ է, որ այս խայտառակ միջադեպը վերջակետ դրեց ԱԺ նախագահ Սիմոնյանի՝ իբրև բարձրաստիճան պետծառայողի կերպարին, որը սնվում է ժողովրդի մուծած հարկերի հաշվին, իսկ մայրն էլ առերևույթ անարգում ժողովրդին:

,,Գործընթաց,, թերթ