ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ժամը 12։00-14։00 համատարած փակվելու են փողոցներ
04.05.2022 12:10

     ՀԱՆՐԱՅԻՆ    

    Ժամը 15։30-ին առաջադրվելու է Փաշինյանի հեռացման հանրային պահանջ, որից հետո  ձևավորվելու է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն    

Ամենօրյա ռեժիմով Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման բազմամարդ հանրահավաքները, քայլերթերն՝ անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են, հընթացս տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ։ Կրկին շարժման անդամները գիշերել են Ֆրանսիայի հրապարակում, իսկ վաղ առավոտից վերսկսվել են լայնամասշտաբ, խաղաղ անհնազադության ակցիաները Երևանում և մարզերում։ Ուժային կառույցներն անշեղորեն կատարելով անմիջական քաղաքական վերադասի հանձնարարականները, վերջին օրերին բերման են ենթարկել հարյուրավոր ակտիվիստների, հընթացս թույլ տալով առերևույթ կոպիտ իրավախախտումներ ոչ միայն քաղաքացիների, այլև լրագրողների հանդեպ: 

Ներկայացնելով առկա իրողությունը՝ հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը նշել է. <<Ասում են՝ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, Ալիևը կջղայնանա ու պատերազմ կլինի։ Խաբում են ձեզ, Ալիևով փորձում են վախեցնել։ Պատերազմ կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության, որովհետև Ալիևին տված խոստումներ ունի․ ծնկի է եկել թուրքի առաջ>>։ Սաղաթելյանն ընդգծել է, որ Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որում չեն լինելու նախկիններ կամ ներկաներ՝ ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, քոչարյանական կամ որևէ այլ ուժի ներկայացուցիչներ, փոխարենն ընդգրկվելու են փորձառու, կարող մարդիկ, ովքեր ի զորու են երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից։

Ընդդիմությունը երեկվա հանրահավաքին տեղեկացրել է, որ խաղաղ անհնազանդության զանգվածային ակցիաներ են լինելու այսօր ժամը 12։00-14։00-ն, այդ թվում՝ ուղեկցվելով փողոցների փակմամբ: Ընդդիմությունը կոչ է արել այսօր ժամը 15։30-ին  լինել Ֆրանսիայի հրապարակում՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հիմք ընդունելով այն առիթը, որ այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրն է, և Ն. Փաշինյանը կեսօրից հետո գնալու է ԱԺ։ 

,,Գործընթաց,, թերթ