ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մեկնարկել են Դիմադրության շարժման բազմամարդ երթերը
26.04.2022 01:34

     ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ   //   

Ապրիլի 26-ին, ժամը 18։30-ին՝ երթը կշարունակվի Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտից

Ինչպես հայտարարել էր խորհրդարանական ընդդիմությունը, մեկնարկ է տրված դիմադրության շարժմանը, որին կմիանան մարզերը: Արդեն իսկ Իջևանից սկսվել է քաղաքացիների երթը դեպի Երևան։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ ,,Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում,,-հայտնել է Իշխան Սաղաթելյանը։

Մինչ այդ Երևանում իրականացվում են ամենօրյա իրազեկման և բողոքի բազմամարդ երթեր։ Առաջին երթը կայացավ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտակայքից։ "Դիմադրություն" շարժման իրազեկման երթը ապրիլի 26-ին կշարունակվի ժամը 18։30-ին՝  Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտից: Երթերն ուղեկցվում են ,,Նիկոլ, դավաճան,, ,,Առանց Նիկոլ Հայաստան,, վանկարկումներով: