ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ,,ԳՈՐԾԱՐՔԸ,,՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
19.04.2022 16:42

     ՔԱՂԱՔԱԿԱՆ   //   

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՓԱԹԵԹ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ. ՊԵՍԿՈՎԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ, գրում է ՌԻԱ «Նովոստին»։ Ըստ Պեսկովի՝ այնուհետև Փաշինյանը նախատեսում է շատ ինտենսիվ շփումներ ունենալ Ռուսաստանի կառավարության մակարդակով, այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի։

Հայաստանում արդեն փողոցային պայքարի ելած և իշխանության հրաժարականին հասնելու նպատակ առաջադրած ժողովրդին անհայտ է, թե ի՞նչ թղթեր են ստորագրվելու, հետևապես՝ ցանկացած նման քայլ սկզբունքորեն զուրկ է լեգիտիմությունից և ունի չեղարկման հեռանկար՝ թե ինչ տարբերակով կամ քայլերով, ցույց կտա ժամանակը: