ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ազատության հրապարակից ընդդիմությունն ապակենտրոն ու ցանցային պայքար է սկսել
18.04.2022 23:50

      ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ   //    

Վրաններ են տեղադրել, ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ են իրականացվելու 

Երեկվանից Ազատության հրապարակում ակտիվացել են հավաքները: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց. «Մենք որոշել ենք պայքարն իրականացնել ապակենտրոն ցանցային ճանապարհով, ունենք հստակ գործողությունների պլան։ Որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով ականատես կլինեք այս բողոքի ակցիայի և մեկնարկող այլ բողոքի ակցիաների զարգացմանն ու ընթացքին»։ Նա ընդգծեց, որ ինքը չի ստանձնել ընդդիմության դեմքը լինելու պարտավորություն, որպես ՀՀ քաղաքացի կոչ է անում անժամկետ բողոքի ակցիաների: Հրապարակի անցուդարձը ողջ օրվա ընթացքում բողոքի վայր է բերել ընդդիմադիր մեծաթիվ քաղաքական ուժերի ու գործիչների, մտքեր են փոխանակել հետագա քայլերի շուրջ, կա ընդհանուր նպատակ՝ կանգնեցնել թշնամու շահերի սպասարկումը, բացառել հայկական հողերի շարունակական հանձնումները։ 

,,Գործընթաց,, թերթ