ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ԱՐԳԵԼՔ. 1-ին անգամ ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը հայերի բնօրրան Արցախ արգելվել է
12.04.2022 21:48

     ԻՐԱՎԱԿԱՆ    //   

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, որն ի թիվս Հայաստանի Ազգային Ժողովի ընդդիմադիր այլ պատգամավորների այսօր ԱԺ քառօրյան բոյկոտելուց և Արցախ մեկնելու մասին հայտարարելուց հետո, հրապարակավ հայտնել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ ԱՐԳԵԼՎԵԼ Է՝ Նիկոլ Փաշինյանի և ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում: Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքն Արցախ: ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքն Արցախ: Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է»,-նշել է Ա. Ղազինյանն իր խոսքում:

Հ.Գ. Հիշեցնենք, այսօր ԱԺ դահլիճի ամբիոնին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կողմից տեղադրվել էր Արցախի դրոշը, որից ,,նեղված,, փաշինյանական խմբակցության՝ ՔՊ-ի, թերևս, ամենահաստավիզ պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը հաշված րոպեներ անց իր ,,ճարպոտ,, ձեռքով ,,ճանկել,, ու տեղից պոկելով՝ հեռացրել է Արցախի դրոշն ԱԺ ամբիոնից, ամոթալի ու դատապարտելի քայլ, որը խորացնում է այն պնդումները, որ ներկայիս քաղաքական վերադասը ծառայում է թրքաշահ նպատակների: