ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԻՇՏԸ ԽՆՋՈՒՅՔՆԵՐՈՎ ՉԻ ՓԱՐԱՏՎՈՒՄ
06.04.2022 18:39

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ   

3812 ԶՈՀԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՑ ՀԱՏՈՒԿԵՆՏ ԿԱՆԱՅՔ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՆԱՅԻ ԽՆՋՈՒՅՔԻՆ

«3812 զոհ ունենք, այդ թվում՝ 3736 զինծառայող և 76 քաղաքացիական անձ»,– սրանք վարչապետ Փաշինյանի հրապարակած վերջին տվյալներն են 2020թ. պատերազմի արդյունքով: Թե  նրանցից քանիսի մայրերն են համաձայնել Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ մասնակցել կանանց տոնական միամսյակի խնջույքին, պարզ դարձավ նրա իսկ հրապարակած լուսանկարներից, որոնցում կանանց փոքրաթիվ մի խումբ էր մասնակցում խնջույքին: Նրանց թվում էլ մի մասն Աննայի ուղեկից-ընկերուհիներն էին, այդ թվում՝ Լենա Նազարյանը և այլք: Մինչդեռ մի սուրճի սեղանի շուրջ հավաքված կանանց կերուխումն Աննան մատուցել է՝ իբրև խնջույք բոլոր զոհերի մայրերի հետ: Եթե անգամ մի կողմ դնենք մասնակիցների թիվը, հարց է ծագում ի՞նչ շահադրդմամբ է Աննան հրապարակել խնջույքի նկարները, որ ի՞նչ – համացանցով ի տես թշնամու ցույց տալու, թե իբր զոհերի մայրերը համակերպվե՞լ են կորստի հետ՝ իր հայտնի՝ «զոհվել են հանուն ոչնչի» թեզը հաստատելու միտումով, թե՞ որ իր հետ սեղան նստող զոհերի մայրեր կան: Ինքնահաստատման բարդույթներ հաղթահարելու շատ տեղեր կան, վիշտ ունեցողներին գոնե պետք էր հանգիստ թողնել: Ի դեպ, շատ հերոսների մայրեր կմխիթարվեին նրանով, որ գոնե հողերը հանձնված չլինեին 2020թ. նոյեմբերի 9-ի թղթով, որ կարողանային գոնե իրենց որդիներին հուղարկավորել այն հողում, որի համար պայքարում նա իր կյանքն է նվիրել:

Մի՞թե անհնար էր, որ Աննան սահմանափակվեր իր հրավերին արձագանքած կանանց տոնական ծաղիկներով լուսանկարելով, պարտադի՞ր էր առիթից օգտվելով սելֆիներ անել՝ կից գրառմամբ շեշտելով, որ զոհվածների մայրերի հետ են: Ըստ Փաշինյանների՝ հավանաբար վիշտը փարատվում է ուտել-խմելով: Երբ Փաշինյանը բանտում էր, Աննան խնջույքների՞ էր մասնակցում, գուցե նկարներ հրապարակի դրանցից: Ըստ երևույթին, Աննան սելֆիների հակում է ձեռքբերել հագուստների պահարանը 2018թ.-ից կտրուկ փոխելուն զուգահեռ: Օրինակ, վերոնշյալ միջոցառման շուրջ իր տարածած լուսանկարներից ակնհայտ է, որ զոհերի մայրերին ընդունել է սպիտակ օձիքավորի դերում՝ հագին փայլուն, սև կաշվե, նեղլիկ մի զգեստ, որում սեղանի  մոտ նա մատուցողի է նման՝ հաճախորդի քաղցը սպասարկող: Եթե որևէ հագուստի դիզայներ կհակասի սրան, ուրեմն հակված է խաբել Աննային՝ նրա վրա իրացնելով 1990-ականների մնացորդային կտորներից վերաձևած տարբեր նեղլիկ զգեստներ՝ առիթից օգտվելով, որ չի հասկանում հագուստներից, թե որտե՞ղ, և ըստ կարգավիճակի՝ ի՞նչ կրել: Օրինակ, մայր Աննան հաճախ իր կարճ զգեստներով մեծ դստեր՝ Մարիամի երկար զգեստների համեմատ, նրա հետ մրցողի կամ նրանից առաջ անցնողի տպավորություն է թողնում: Գուցե բաց է թողնվել դպրոցա-ուսանողական տարիների ինչ-որ փուլ, որի տեղը փորձ է արվում լրացնել հիմա, սակայն պետք է, որ մասնագետները հուշեին, որ կարճ հագուստը կապված է շատ գործոնների հետ, այդ թվում՝ ոտքից գլուխ համաչափության, նեղ հագուստներն ընդգծում են սխալները:

Առավել մանրամասն՝ հրապարակվել է «Գործընթաց» թերթի 30.03.2022թ. համարում

Հ.Գ. Վերոնշյալ հրապարակումից օրեր անց՝ այսօր լուրեր տարածվեցին, թե կրկին համանման փորձ է արվում Ապրիլի 7-ի առթիվ, ինչից հերոսածին մայրերի մի մասն ընդհուպ իրենց հրապարակային վրդովվմունքն են հայտնել: Անթույլատրելի է, որ պատերազմի արյունոտ հետևանքների պատասխանատուները շարունակեն իրենց ինքնահաստատման բարդույթները լուծել որդեկորույս ծնողների զգացմունքների հաշվին: