ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԳԱՂՏՆԻ Է, ՀԵՏԵՎԱՊԵՍ՝ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ
06.04.2022 18:17

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԵԽ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՐՈՒՍԵԼՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում է: Նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի՝ իբրև Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի՝ իբրև Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական աղբյուրը չի տեղեկացնում, թե ի՞նչ օրակարգ է առաջադրված հանդիպմանն, ուստի հիմք ընդունելով մինչ այս ստորագրված եռակողմ թղթերը, որոնց արդյունքում վնասվել են այլ պետության՝ Արցախի Հանրապետության շահերը, նաև նախատեսվել ՀՀ տարածքում կոմունիկացիաների բացում թշնամու առջև, ոչ լեգիտիմ են: Հիշեցնենք, ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցողների 74%-ը ,,կողմ,, չի քվեարկել Փաշինյանի իշխանությանն անգամ այն պայմաններում, երբ նրա թիմը վայր չդրեց վարչական լծակները ողջ ընտրության ընթացքում:

,,Գործընթաց,, թերթ